Դենիել Քրեյգը 5-րդ անգամ կկատարի Ջեյմս Բոնդի դերը

Դենիել Քրեյգը 5-րդ անգամ կկատարի Ջեյմս Բոնդի դերը

PanARMENIAN.Net - Բրիտանացի դերասան Դենիել Քրեյգը 5-րդ անգամ կկատարի Ջեյմս Բոնդի դերը: 48-ամյա դերասանը կայացրել է որոշումն այն բանից հետո, երբ ֆիլմը ստեղծողները մերժել են բազում բրիտանացի դերասանների թեկնածություններ:

Բոնդի մասին ֆիլմաշարի պրոդյուսեր Բարբարա Բրոքոլին արդեն հաստատել է Քրեյգին դերում: Նա նաև մտադիր է հասնել նրան, որ Ադելը կրկին կատարի ֆիլմի գլխավոր երգը, հայտնում է RT-ն Daily Mirror-ին հղումով:

«Քրեյգն ու Ադելը հաղթական համադրում են, նրանք լավ գումարներ բերեցին: Որոշ ժամանակ պահանջվեց, որպեսզի Քրեյգը որոշի վերադառնալ 007 գործակալի դերին: Ինչ վերաբերում է Ադելին, նրա մասնակցությունը դեռ որոշակի չէ, բայց նրան դուր էր եկել մասնակցությունը նախորդ ֆիլմին, այնպես, որ, հավանաբար, նա կվերադառնա»,-ասել է աղբյուրը:

Բոնդի մասին վերջին ֆիլմը «007. Կոորդինատները «Սքայֆոլ» ֆիլմն է, որը էկրան է բարձրացել 2012-ի հոկտեմբերին և £885 մլն է հավաքել համաշխարհային կինովարձույթում: Ադելի կատարմամբ գլխավոր երգն արժանացավ Brit Awards, «Գրեմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների:

2016-ի մայիսին հայտնի դարձավ, որ Քրեյգը հրաժարվում է վերադառնալ Բոնդի դերին չնայած հսկայական մեծ հոնորարին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---