ՊՆ-ում քննարկել են սահմանամերձ համայնքներում արտադրամասեր հիմնելու հեռանկարները26 հուլիսի 2017 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարությունում քննարկել են սահմանամերձ համայնքներում արտադրամասեր հիմնելու հեռանկարները: Հարցը քննարկվել է մատակարար ընկերությունների ներկայացուցիչների հետ ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի աշխատակիցների հերթական հանդիպման ժամանակ: Հանդիպումը հրավիրվել էր ՀՀ ՊՆ մատակարարման գործընթացն առավել արդար ու թափանցիկ կերպով կազմակերպելու, մատակարարների առաջարկները նկատի առնելու և բարձրաձայնած խնդիրները լուծելու նպատակով։ ՊՆ ՆՏԱ դեպարտամենտի պետ Կարեն Կարապետյանը և զինված ուժերի թիկունքի վարչության պետ, գնդապետ Նորայր Յոլչյանը հանդիպման մասնակիցների հետ քննարկել են սահմանամերձ համայնքներում արտադրամասեր ու ընկերությունների դուստր ձեռնարկություններ հիմնելու հեռանկարները և այն արտոնությունները, որոնք կտրամադրվեն նման նախաձեռնությունների հեղինակներին: Թեթև արդյունաբերության ոլորտի, այդ թվում նաև զինված ուժերին զինվորական համազգեստ մատակարարող ընկերությունների ղեկավարները մի շարք խնդիրների վերաբերյալ ներկայացնելով իրենց տեսակետները, պատրաստակամություն են հայտնել առաջիկայում ներկայացնել իրենց առաջարկներն ու մտահղացումները, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը: Ընթերցեք նաև. Սահմանամերձ համայնքներն կապահովվեն քաղաքացիական պաշտպանության հենակետերով Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |