Հայաստանը Ֆրանկոֆոնյան խաղերում 7 մեդալ է նվաճել

Հայաստանը Ֆրանկոֆոնյան խաղերում 7 մեդալ է նվաճել

PanARMENIAN.Net - Կոտ դՙ Իվուարում ընթացող Ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերում Հայաստանի ներկայացուցիչներն ավարտել են մրցելույթները ձյուդոյիստ Գրիգոր Սահակյանի (90 կգ) նվաճած բրոնզե մեդալով:

Ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերին ՀՀ մարզական պատվիրակության կազմում հանդես է եկել 15 մարզիկ՝ 4 ատլետ, 2 հեծանվորդ, 3 ձյուդոյիստ և 6 ազատ ոճի ըմբիշ:

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը խճուղային վազքում զբաղեցրել է ութերթրդ տեղը:

Այսպիսով, Հայաստանը Ֆրանկոֆոնյան խաղերում նվաճել է 7 մեդալ՝ մեկ ոսկե, երեք արծաթե և երեք բրոնզե մեդալ, որոնցից վեցը՝ ազատ ոճի ըմբշամարտում, հայտնում է ՀԱՕԿ-ը:

Ընթերցեք նաև.Ֆրանկոֆոնյան 8-րդ խաղեր. Վազորդ Տիգրան Մկրտչյանը 8-րդն է

Photo: ՀԱՕԿ
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---