Ֆրանկոֆոնյան 8-րդ խաղեր. Վազորդ Տիգրան Մկրտչյանը 8-րդն է

Ֆրանկոֆոնյան 8-րդ խաղեր. Վազորդ Տիգրան Մկրտչյանը  8-րդն է

PanARMENIAN.Net - Կոտ դՙԻվուարում ընթացող Ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերում վազորդ Տիգրան Մկրտչյանը եզրափակչի 400 մ մրցատարածությունում 48.72 արդյունքով զբաղեցրել է 8-րդ տեղը:

Ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերին ՀՀ մարզական պատվիրակության կազմում հանդես է գալիս 15 մարզիկ՝ 4 ատլետ, 2 հեծանվորդ, 3 ձյուդոյիստ և 6 ազատ ոճի ըմբիշ:

Ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերում հայ մարզիկները 6 մեդալն են նվաճել:Հուլիսի 24-ին ազատ ոճի ըմբիշ Մարզպետ Գալստյանը (86 կգ) հասել է եզրափակիչ, որտեղ զիջել է Կանադայի ներկայացուցչին և նվաճել արծաթե մեդալ:

Նախորդ հինգ մեդալները` մեկ ոսկե, երկու արծաթե և երկու բրոնզե, Հայաստանի համար նույնպես նվաճել էին ազատ ոճայինները:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---