Gallup. Կարեն Կարապետյանի վարկանիշը զգալի ընկել է 1 օգոստոսի 2017 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Gallup International Association անցկացված հարցումների համաձայն, հարցվածների 24.5%-ը դրական է գնահատել ՀՀ նախագահի, 26%-ը՝ կառավարության, 18.7%-ը՝ ԱԺ աշխատանքը։ Այս մասին է հայտարարել Gallup International Association լիիրավ անդամ «Էմ Փի ջի» տնօրեն Արամ Նավասարդյանը, հայտնում է Panorama.am-ը։ Հարցին՝ ինչպե՞ս են գնահատում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գործելաոճը, հարցվածների 12.6 տոկոսը պատասխանել է «լիովին դրական», 7.6 տոկոսը գործադիրի ղեկավարի աշխատանքը գնահատել է «լիովին բացասական»։ «Մարտ ամսվա ցուցանիշների համեմատ՝ վարչապետի գործելաոճը լիովին դրական գնահատողների թիվը զգալի նվազել է։ Այն ժամանակ Կարեն Կարապետյանի գործելաոճը լիովին դրական գնահատում էր 25.1 տոկոսը»,- նշել է Նավասարդյանը։ Միաժամանակ, ըստ ընկերության հարցումների, առաջիկա 6 ամիսներին Կարեն Կարապտյանի կառավարությունից տնտեսական վիճակի բարելավում է սպասում հարցվածների 27.8%-ը, 46.2%-ը նշել է, որ գործադիրն այդ հարցում չի հաջողի։ Միաժամանակ վարչապետին որպես քաղաքական գործիչ շատ դրական է գնահատել հարցվածների 65 տոկոսը։ Մարտին ընկերության հարցումների համաձայն Կարապետյանին դրական էր վերաբերվում հարցվածների 81%-ը, 82․8%-ը ցանկանում էր տեսնել նրան վարչապետի պաշտոնում ԱԺ ընտրություններից հետո: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Կինոյի զարգացմանն ուղղված գործընթացները կկանոնակարգվեն «Հայաստանի ազգային կինոկենտրոնը» կվերակազմավորվի «Հայաստանի կինոյի հիմնադրամի» Փաշինյան․ Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա ՀՀ-ում ոստիկանության գվարդիա է ստեղծվում, օրենքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ին Վրաստանի խորհրդարանն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը․ Զուրաբիշվիլին ասել է՝ վետո կդնի Վրաստանը պետք է կատարի ընտրություններում՝ Եվրոպա կամ Ռուսաստան», - ընդգծել է Զուրաբիշվիլին Team-ը՝ Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀՀ-ում Ընկերությունը 50% զեղչով ինտերնետ կտրամադրի Հայաստանում գործող և հետագայում բացվող Թումո կենտրոններին |