ՄՅՈւ․ Մխիթարյանը կարող է դառնալ «Ռեալի» դեմ խաղի գլխավոր հերոսը 8 օգոստոսի 2017 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնագիտացել է եվրոպական գավաթային խաղերում ու կարող է դառնալ ակումբի կարևորագույն դերակատարներից մեկն օգոստոսի 8-ին Սկոպյեյում կայանալիք «Ռեալ Մադրիդի» դեմ հանդիպման ընթացքում։ Այս մասին ասվում է ակումբի պաշտոնական կայքում ՈւԵՖԱ-ի խաղին ընդառաջ հրապարակված հոդվածում։ «Մինչ մարզիչը բարելավում է իր մարտավարությունը, խաղացողների դիրքերը շարունակելու են փոփոխվել։ Սակայն արժե ենթադրել, որ Մխիթարյանին կխնդրեն դինամիկ ուժ լինելոչ միայն դրիբլինգի կարողությունները ցուցադրելիս, այլև գոլային պահեր ստեղծելու ժամանակ։ Սա այն է, ինչը նա անընդհատ անում էր Եվրոպայի լիգայում», - նշում է կայքը։ «Այսպիսով, չզարմանաք, եթե «Ռեալի» պաշտպանությունը ճեղքող մարդը դառնա «Յունայթեդի»՝ ԵԼ-ում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը», - նշում է կայքը։ Ավելի վաղ ՄՅՈւ-ն Մխիթարյանին, Պոգբային ու Իբրահիմովիչին առաջադրել էր Եվրոպայի լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը։ Հայ կիսապաշտպանը 6 գնդակ էր խփել, որոնցից մեկը՝ եզրափակչում «Այաքսի» դեմ հաղթական խաղում։ Կարդացեք նաև․ The National. Մխիթարյանի նշանակությունը ՄՅՈւ-ի համար աճում է Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |