Երևանի կենտրոնում բանկոմատ է պայթեցվել. Մեծ գումար են հափշտակել 9 սեպտեմբերի 2017 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 09-ին` ժամը 06:00-ի սահմաններում, պայթեցրել ենՀանրապետության 71 հասցեում տեղադրված բանկոմատն ուգաղտնի հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար: ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բանկոմատից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն ևՆորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նախաքննության ընթացքում դեպքի վայրի զննությամբ վերցվել է բանկոմատի կոշտ սկավառակը: Նշանակվել են դատահամակարգչատեխնիկական և դատապայթունատեխնիկական փորձաքննություններ:Ձեռնարկվում են ակտիվ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունըբացահայտելու ուղղությամբ, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը: 2016-ի դեկտեմբերի 16-ին Երևանում երկու բանկոմատի վրա ավազակային հարձակում է կատարվել:Սարյան փողոցում պայթեցվել էր ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկին պատկանող բանկոմատը, իսկ Արաբկիր վարչական շրջանում՝ ՎՏԲ-Հայաստան բանկինը: Ընթերցեք նաև.Ամերիաբանկը բանկոմատներում թղթադրամների չեզոքացման ինտելեկտուալ համակարգ է ներդնում Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Բանկի պարտատոմսերը թողարկվել են 30 ամիս մարման ժամկետով Բլինքենն Ալիևին կոչ է արել շարունակել բանակցել ՀՀ-ի հետ և ազատել անարդարացի ձերբակալվածներին Ալիևը «դրական է գնահատել ՀՀ հետ սահմանագծումը» և ասել է, որ «Ադրբեջանում շարունակվում են ժողովրդավարական բարեփոխումները» Փաշինյանը՝ Բլինքենին․ Ամեն ինչ կարվի Տավուշի գյուղերի լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը |