«Սյունիք» օդանավակայանի շենքն արդեն կառուցվում է. Բացումը՝ 2018-ին13 սեպտեմբերի 2017 - 12:38 AMT PanARMENIAN.Net - «Սյունիք» օդանավակայնի վերագործարկմանն ուղղված աշխատանքների շրջանակներում մեկնարկել են օդանավակայանի շենքի կառուցման աշխատանքները։ Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետի խորհրդական Սահակ Հակոբյանը՝ նշելով, որ զուգահեռ տարվում են նաև թռիչքուղում վերանորոգման աշխատանքները: «Օդանավակայանի շենքը նախատեսվում է մոտ 900 մ2 մակերեսով: Նախատեսվում է, որ շենքում ժամում 100 ուղևոր կսպասարկվի: Այս համապատասխանելու է անվտանգության բոլոր չափանիշներին: Նույն շենքում է գործելու նաև օդանավների նավիգացիոն կենտրոնը: Աշխատանքները պլանավորում ենք ավարտել մինչև 2018-ի առաջին կիսամյակի ավարտը»,- մանրամասնեց Հակոբյանը: Մարզպետի խորհրդականը նշեց, որ օդանավակայանը ծրագրում են շահագործման հանձնել մինչև 2018-ի կեսերը: Օդանավակայանի շենքի կառուցման նախագծի հեղինակը «Տրանսնախագիծ» ՓԲԸ-ն է: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ առաջին օդանավը փորձնական վայրէջք է կատարել Սյունիքի օդանավակայանում: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է |