Կապանի օդանավակայանում առաջին փորձնական վայրէջքն է իրականացվել

Կապանի օդանավակայանում առաջին փորձնական վայրէջքն է իրականացվել

PanARMENIAN.Net - Առաջին օդանավը փորձնական վայրէջք է կատարել Սյունիքի օդանավակայանում: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Սյունիքի մարզպետի խորհրդական Ռոբերտ Հայրապետյանը՝ հրապարկելով տեսանյութը:

Ավելի վաղ վարչապետ Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ Սյունիքի մարզում նախատեսվում են 55 մլն դոլարի ծրագրեր՝ տարբեր ոլորտներում: Բանակցություններ են տարվում Կապանի օդանավակայանը վերագործարկելու ուղղությամբ:

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հայտարարել է, որ Կապանի օդանավակայանի վերագործարկման ուղղությամբ ուսումնասիրություններն ավարտվել են. այն վերականգնելու որոշում է կայացվել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---