Սիրիական բանակը գրավել է Դեր Զորի մոտի ռազմավարական բարձունքները14 սեպտեմբերի 2017 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Սիրիական բանակի առաջապահ ստորաբաժանումները հսկողության տակ են առել Դեր Զորի ավիաբազայի հարևանությամբ գտնվող ռազմավարական բարձունքները՝ Քարում լեռնաշղթայում: Սեպտեմբերի 13-ին կառավարական զորքերն ավարտել են Սարդա բարձունքների ազատագրումը Քարումից դեպի արևմուտք: Այդպիսով, Սիրիայի բանակի հսկողության տակ են հայտնվել նաև նավթային դաշտերը Դեր Զորից դեպի հարավ-արևելք և նավթի վերամշակման գործարանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ազատագրելով Սարդայի և Քարումի բարձունքները՝ սիրիական բանակը հարթակ է նախապատրաստել հարձակման համար ավիաբազայից դեպի արևելք ուղղությամբ: Այդ ուղղությամբ է գտնվում Մեյադին և Դեր Զոր քաղաքները կապող ավտոմայրուղին, որն ԻՊ ահաբեկիչներն օգտագործում են որպես մատակարարման հիմնական ուղի: ԻՊ ահաբեկիչները կատաղի դիմադրություն են ցուցաբերում: Սիրիական բանակի հրետանին իր հերթին կրակ է բացել ԻՊ կրակակետերի ուղղությամբ՝ ապահովելու համար բանակի առաջխաղացումը: Սեպտեմբերի 5-ին սիրիական բանակի ջոկատներն ու դաշնային ուժերի մարտիկները ճեղքեցին ահաբեկչական «Իսլամական պետության» գրոհայինների շրջափակումը Դեր Զորի հարավ-արևմտյան ուղղությամբ և հանդիպել են քաղաքի պաշտպանների հետ: Դեր Զոր քաղաքն ու 2 կմ հեռավորության վրա գտնվող ռազմական օդանավակայանը շուրջ 3 տարի շրջափակված էին իսլամիստ գրոհայինների կողմից: Մի քանի ամիս առաջ ԻՊ գրոհայիններին հաջողվել էր խզել հաղորդակցությունը քաղաքում և օդանավակայանում գտնվող մարտիկների միջև, սակայն Դեր Զորը շարունակում էր պաշտպանությունն ու պարբերաբար գրոհում էր իսլամիստներին: Սնունդն ու զինամքերը պաշտպանները ստանում էին բացառապես օդով: Ընթերցեք նաև.Արամ Ա. Դեր Զորի ազատագրումը կարևոր է հայության համար Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Թավրիզում ՀՀ հյուպատոսություն կբացվի Նշվում է, որ ՀՀ–ն քայլեր է ձեռնարկելու Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացումն ապահովելու ուղղությամբ Կիրակոսյանը՝ Հաագայում․ ՄԱԿ ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն Նա ներկայացրել է առարկություններն Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ Ապրիլի 28–ին մայրաքաղաքում փակ փողոցներ կլինեն․ «Երևանի մարաթոնն» է Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 2000 վազորդ Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ |