Արամ Ա. Դեր Զորի ազատագրումը կարևոր է հայության համար 8 սեպտեմբերի 2017 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը սեպտեմբերի 7-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպել է Սիրիայի հարցով ՄԱԿ գլխավոր բանագնաց Շտեֆան դե Միստուրայի հետ: Մոտ մեկ ժամ տևած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Սիրիայի ներկայիս իրավիճակը: ՄԱԿ-ի բանագնացը կաթողիկոսին է ներկայացրել խնդրի լուծման շուրջ առաջիկա բանակցությունների մասին իր մտորումները, հաղորդում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամլո դիվանը: Կարևորելով Սիրիայի ներսում խաղաղության աստիճանական հաստատումը՝ Արամ Ա վեհափառն անդրադարձել է Դեր Զորի ազատագրմանը՝ հիշեցնելով դրա մեծ նշանակությունը հայության համար՝ որպես Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի դեմ իրագործված ցեղասպանության ժամանակ ջարդերի վերջին հանգրվան: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև սիրիահայերին ու համայնքի վերականգնման նպատակով ձեռնարկվելիք աշխատանքներին: Վեհափառ Հայրապետը նշել է, որ հայ համայնքն արդեն սկսել է այդ գործընթացը: Այս հանդիպումը Նորին Սրբության պաշտոնական չորրորդ հանդիպումն էՄԱԿ-ի հատուկ բանագնացի հետ: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Կիրակոսյանը՝ Հաագայում․ ՄԱԿ ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն Նա ներկայացրել է առարկություններն Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ Ապրիլի 28–ին մայրաքաղաքում փակ փողոցներ կլինեն․ «Երևանի մարաթոնն» է Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 2000 վազորդ Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ |