ԱՆ-ն հերքում է. Ջրծաղիկի դեմ ռուս-հնդկական պատվաստանյութ ՀՀ չի բերվի19 սեպտեմբերի 2017 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Zydus Cadila-ի մասը կազմող Cadila Healthcare հնդկական դեղագործական ընկերությունը հայտարարել է, թե ռուսաստանյան Pharm-Aid- ի հետ ջրծաղիկի դեմ պատվաստանյութի արտադրության վերաբերյալ բացառիկ պայմանագիր է կնքել: Նշվում է, որ այս պայմանագրի շնորհիվ Zydus-ը հնարավորություն է ստանում մուտք գործել Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ուզբեկստանի, Ղազախստանի և Ղրղզստանի դեղերի շուկաներ: Պատվաստանյութի նախնական պահանջը միայն ՌԴ-ում կանխատեսվում է տարեկան 3 մլն չափաբաժին: PanARMENIAN.Net –ն այս առթիվ զրուցել է ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդական, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը հետ՝ փորձելով հասկանալ՝ հնարավոր է Հայաստանում ռուսական արտադրության ջրծաղիկի պատվաստանյութի իրացումը: Մասնագետը նշեց, որ նախևառաջ ՀՀ պատվաստումների ազգային օրացույցով առնվազն մինչև 2020 թիվը ջրծաղիկի պատվաստման ներդրում չի նախատեսվում: «Մեր պատվաստումների բյուջեն հաստատված է մինչև 2020-ը, և նման փոփոխություն չի նախատեսվում: Եթե անգամ նման քննարկում լիներ, որ Հայաստանում ջրծաղիկի դեմ պատվաստում ներդրվեր, մենք մեր բոլոր պատվաստումները գնում ենք ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի միջոցով և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից նախաորակավորմամբ դեղագործական ընկերություններից: Իսկ այստեղ շատ բարձր չափանիշներ են, և ընդամենը 1-2 տարվա պատմություն ունեցող դեղագործական ընկերությունը, առավել ևս՝ նոր հիմնադրվողը, չի կարող հավակնել նախաորակավորում անցնելուն»,- ասաց Սահակյանը՝ նշելով, որ նորաբաց ընկերույթյունն առնվազն առաջիկա 10 տարին չի կարող Հայաստանը դիտարկել՝ որպես իրենց արտադրանքի սպառման համար պոտենցիալ շուկա: Կարդացեք նաև՝ ԱՆ. Պապիլոմայի դեմ պատվաստումների անվտանգության փաստարկները համոզիչ են Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա |