Ալվեսը թիմային ընթրիք է կազմակերպել՝ Նեյմարին և Կավանիին հաշտեցնելու համար22 սեպտեմբերի 2017 - 13:54 AMT PanARMENIAN.Net - «ՊՍԺ» ակումբի պաշտպան Դանի Ալվեսը հրավիրել է թիմի բոլոր անդամներին ընթրիքի՝ հարթելու համար հարձակվողներ Նեյմարի և Էդինսոն Կավանիի միջև ծագած վիճաբանությունը: Ընթրիքն անցել է Փարիզի ռեստորաններից մեկում: Միջոցառմանը ներկա են եղել բոլոր ֆուտբոլիստները: Դա նպաստել է նրանց մերձեցմանն ու լարվածության նվազմանն ակումբում, գրում է Sports.ru-ն L’Equipe-ի վրա հղումով: Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրի «Լիոնի» հետ խաղում, որն ավարտվել է 2:0 հաշվով, Կավանին պատրաստվել էր իրացնել տուգանայինը, սակայն Դանի Ալվեսը վերցրել է գնդակը, իսկ հետո փոխանցել է Նեյմարին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբում սկանդալ է՝ վիճել են ակումբի 2 առաջատարներ բրազիլացի Նեյմարն ու ուրուգվայցի Էդինսոն Կավանին: Ֆուտբոլիստները վիճել են 11-մետրանոցի համար: «Լիոնի» հետ խաղում բրազիլացին մտադիր էր իրացնել 11-մետրանոցը, սակայն Կավանին, որը «ՊՍԺ»-ի հաստիքային 11-մետրանոց իրացնողն է, ինքն է իրացրել ու չի հասել հաջողության: Հանդերձարանում վեճ է առաջացել, որը ծեծկռտուքի չի վերաճել միայն թիմի ավագ Տիագո Սիլվեի շնորհիվ: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |