Նեյմարը պահանջում է «ՊՍԺ»-ից վաճառել Կավանիին

Նեյմարը պահանջում է «ՊՍԺ»-ից վաճառել Կավանիին

PanARMENIAN.Net - «Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբում սկանդալ է՝ վիճել են ակումբի 2 առաջատարներ բրազիլացի Նեյմարն ու ուրուգվայցի Էդինսոն Կավանին:

Ֆուտբոլիստները վիճել են 11-մետրանոցի համար: «Լիոնի» հետ խաղում բրազիլացին մտադիր էր իրացնել 11-մետրանոցը, սակայն Կավանին, որը «ՊՍԺ»-ի հաստիքային 11-մետրանոց իրացնողն է, ինքն է իրացրել ու չի հասել հաջողության: Հանդերձարանում վեճ է առաջացել, որը ծեծկռտուքի չի վերաճել միայն թիմի ավագ Տիագո Սիլվեի շնորհիվ, գրում է Vesti.ru-ն:

Կավանիի և Նեյմարի հարաբերությունները սխալ հունով գնացին ակումբում բրազիլացու հենց առաջին օրվանից: Կավանին ի դեմս նրա, մրցակցի տեսավ, ընդ որում ոչ միայն դաշտում: Իրավիճակն էլ ավելի սրվեց, երբ գլխավոր մարզիչ Ունաի էմերին հայտարարեց թիմի լավագույն ռմբարկուի համար 1 մլն եվրո բոնուսի մասին: Ընդ որում մարզիչն առաջարկել է ֆուտբոլիստներին ինքնուրույն որոշել, թե ով է իրացնելու 11-մետրանոցը:

Մինչդեռ Նեյմարը, որի համար ակումբը «Բարսելոնային» 222 մլն եվրո է վճարել, պահանջել է ակումբի ղեկավարությունից վաճառել Կավանիին ձմեռային տրանսֆերների ժամանակ: Հայրենակցին կարող են սատարել «ՊՍԺ»-ի մյուս բրազիլացի ֆուտբոլիստները՝ Դանի Ալվեսը, Լուկասը, Մարկինյոսը և Տիագո Սիլվան:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---