Նախարար. ՀՀ-ն նոր ատոմակայան կունենա, եթե այն գնային առումով լինի արդյունավետ17 հոկտեմբերի 2017 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը նոր ատոմակայան կունենա, եթե այն գնային առումով, սակագնային առումով լինի արդյունավետ: Այդ մասին հայտարարել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ ճեպազրույցում: Հայաստանի ու Եվրամիության միջև նախաստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում, որի տեքստը հրապարակվեց օրերս, առանց հստակ ժամկետների սահմանման, նշված է, որ անհրաժեշտ է փակել դեռ 1976 թվականին շահագործման հանձնված Մեծամորի ատոմակայանը, այն փոխարինելով նոր հզորություններով: «Մի պահ պատկերացրեք, որ վաղը պարզվի, որ ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են ընձեռում ստանալ նույն քանակի էներգիա, սակայն առանց ատոմակայանի, և ատոմակայանի պարագայում, որն այդ պահին առկա է շուկայում, մեր էներգիան շատ ավելի թանկ կլինի սպառողների համար: Որ՞ ճանապարհով մենք պետք է գնանք: Անշուշտ՝ ժամանակակից տեխնոլոգիաների»,-ասել է նախարարաը՝ պատախանելով այն հարցին, թե արդյո՞ք կառավարությունը պատրաստվում է հրաժարվել նոր ատոմակայանի կառուցման մտադրությունից, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Ճշտող դիտարկմանը, թե կառավարությունը, փաստորեն, չի բացառում, որ Հայաստանը կարող է հրաժավել նոր ԱԷԿ-ի կառուցման գաղափարից՝ Հարությունյանն արձագանքել է․ «Ճիշտ եք հասկանում իմ դիրքորոշումը և կառավարության դիրքորոշումը, որ մենք յուրաքանչյուր անգամ գնահատելու և որոշելու ենք, հաշվի առնելով գիտության զարգացման, էներգակիրների գների, այլ տենդենցները, թե տվյալ իրավիճակում որ մոդելն է առավելագույն արդյունավետ լինելու Հայաստանի սպառողի համար»: 2007 թվականին կառավարությունը հավանության էր արժանացրել ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու ռազմավարությունը՝ 40 տարվա ընթացքում հաջորդական ապամոնտաժման եղանակով։ Այդ ժամանակ ամբողջ ՀԱԷԿ-ի շահագործումից հանումը գնահատվել էր $310 մլն: Մեծամորի ԱԷԿ առաջին էներգաբլոկը շահագործման էր հանձնվել 1977 թվականին ու այժմ չի գործում, երկրորդը՝ 1980 թվականին։ Էներգաբլոկներն աշխատում էին ՎՎԷՌ-440 ռեակտորներով, երկուսն էլ կանգնեցվել էին։ 1995 թվականին երկրորդ էներգաբլոկը վերագործարկվեց 6,5 տարվա դադարից հետո։ Ընթերցեք նաև.Կառավարությունը մտադիր է շահագործումից հանել ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Ռուբեն Վարդանյանը, ընտանիքի հորդորով, դադարեցրել է հացադուլը Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը |