Կառավարությունը մտադիր է շահագործումից հանել ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը12 հոկտեմբերի 2017 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը մտադիր է շահագործումից հանել ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը: Հոկտեմբերի 12-ի նիստում կառավարությունը հավանություն է տվել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագծով կապահովվի ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու ռազմավարության դրույթների կատարումը և ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրով նախատեսված աշխատանքների՝ պատշաճ մակարդակով և սահմանված ժամկետում իրականացումը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: 2007 թվականին կառավարությունը հավանության էր արժանացրել ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու ռազմավարությունը՝ 40 տարվա ընթացքում հաջորդական ապամոնտաժման եղանակով։ Այդ ժամանակ ամբողջ ՀԱԷԿ-ի շահագործումից հանումը գնահատվել էր $310 մլն: Մեծամորի ԱԷԿ առաջին էներգաբլոկը շահագործման էր հանձնվել 1977 թվականին ու այժմ չի գործում, երկրորդը՝ 1980 թվականին։ Էներգաբլոկներն աշխատում էին ՎՎԷՌ-440 ռեակտորներով, երկուսն էլ կանգնեցվել էին։ 1995 թվականին երկրորդ էներգաբլոկը վերագործարկվեց 6,5 տարվա դադարից հետո։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |