Լևոն Հայրապետյանը մահացել է18 հոկտեմբերի 2017 - 11:49 AMT PanARMENIAN.Net - Վախճանվել է ձեռներեց և հայտնի բարերար Լևոն Հայրապետյանը: Այդ տեղեկությունը հաստատել են նրա հարազատները:Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել նաև «Շանթ» հեռուստատեսության Մոսկվայի թղթակից Վահե Ավանեսյանը: Հայրապետյանի վերջին ցանկությունն է եղել, որ իրեն հուղարկավորեն ծնողների կողքին: Հայրապետյանը մահացել է հոկտեմբերի 18-ին 67 տարեկանում: 2016-ի հունիսին Հայրապետյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման` ցմահ ազատազրկման դատապարտված նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700.000 դոլար շորթելու մեղադրանքով: Հաշվի առնելով Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը՝ ԼՂՀ ԱԺ պատգամավորական խմբակցությունները ՌԴ իրավապահ մարմիններին հորդորել էին «մարդասիրական վերաբերմունքից ելնելով գործող օրենսդրության շրջանակներում վերանայել կալանքի պայմանները, օբյեկտիվ վերաքննությամբ էապես մեղմել սահմանված պատիժը և ազատ արձակել նրան»: Հայրապետյանը համարվում է ամենախոշոր ներդրողներից մեկը Լեռնային Ղարաբաղում։ Նա մի շարք խոշոր բարեգործական նախագծեր է իրականացրել, որոնք ուղղված էին Արցախի սոցիալական և տնտեսական զարգացմանը: 2014-ի հուլիսի 24-ին գործարար Լևոն Հայրապետյանին հափշտակումների և «Բաշնեֆտի» բաժնետոմսերի ապօրինի օրինականացման գործով ՌԴ Քննչական կոմիտեն մեղադրանք ներկայացրեց ՌԴ ՔՕ 160 (յուրացում և վատնում) ու 174 (փողերի լվացում) հոդվածների հատկանիշներով: Ըստ իրավապահ մարմիններին մոտ աղբյուրի, յուրացումն այս գործում միջնորդական պարգևավճարն է, որը Հայրապետյանը ստացել է «ԱՖԿ Սիստեմա»-ին բաշկիրյան նավթային բաժնեմասերի վաճառքի գործարքից: Որպես հիմնական կասկածյալ անցնում էր Բաշկիրիայի նախկին նախագահի որդին՝ Ուրալ Ռահիմովը և ԱՖԿ «Սիստեմա» սեփականատեր Եվտուշենկովը, Հայրապետյանն այդ գործում համարվում է նրանց գլխավոր միջնորդը: Ռախիմովն ու Եվտուշենկովը ազատ արձակվեցին, Հայրապետյանը, սակայն, մնաց կալանքի տակ: Նրան մեղադրեցին ցմահ ազատազրկման դատապարտված սենատոր Իզմեստյևի մորից որդու դատավճիռը բեկանելու հարցում օգնելու պատրվակով 700 հազար դոլար շորթելու մեջ: Ընթերցեք նաև.«Կալանված ազատություն». Մոսկվայում Լևոն Հայրապետյանին նվիրված ֆիլմ է ցուցադրվել (վիդեո) Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Փաշինյան. Սպասում ենք ԵՄ որոշմանը՝ ՀՀ-ին ԵՄ խաղաղության հիմնադրամում ներառելու վերաբերյալ Ըստ որոշ աղբյուրների, այդ գործընթացն արգելակում է Հունգարիան, որը պահանջում է, որ Բաքվին էլ գումար հատկացվի «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |