Թանկյան. Տխուր եմ, որ մեկնում եմ Հայաստանից21 հոկտեմբերի 2017 - 14:11 AMT PanARMENIAN.Net - Ամերիկահայ ռոք երաժիշտ, կոմպոզիտոր, System Of A Down հայտնի խմբի մենակատար Սերժ Թանկյանն Instagram-ի իր էջում Արարատ լեռան լուսանկարն է հրապարակել «Զվարթնոց» օդանավակայանից: Նա նաև հետևյալ գրառումն է արել. «Տխուր եմ, որ այս առավոտ մեկնում եմ Հայաստանից, բայց ուրախ եմ, որ այս տարի ևս որոշ ժամանակ անցկացրեցի քեզ հետ»։ Հոկտեմբերի 19-ին Արամ Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում կայացավ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիայի հայաստանյան պրեմիերան։ Թանկյանը տպավորված էր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի երիտասարդական նվագախմբի`Օրկա #1 սիմֆոնիայի կատարմամբ։ «Ես շատ տպավորված եմ։ Կատարումն ինձ հիացրեց և նույնիսկ հուզեց, անկեղծ ասած… Ֆանտաստիկ աշխատանք է, հիանալի էր։ Ես հիմա լսում ու մտածում էի` մեր գանձերը ոչ թե գետնի տակ են, այլ այստեղ…», -ասել է ռոք-երաժիշտը: Ընթերցեք նաև.Թանկյանի «Օրկայի» պրեմիերան Երևանում. Հեղինակը տպավորված է սիմֆոնիայի կատարմամբ Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |