Մխիթարյանը քվեարկել է Ռոնալդուի և Զիդանի օգտին24 հոկտեմբերի 2017 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը և թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը նույնպես մասնակցել են ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի և լավագույն մարզչի քվեարկությանը: Հոկտեմբերի 23-ին հրապարակվեցին The Best FIFA Football Awards մրցանակի 2017 թ. դափնեկրի, ինչպես նաև 2017 թ. լավագույն մարզչի անունները: Քվեարկությանը մասնակցում են ՖԻՖԱ-ի անդամ երկրների ազգային հավաքականների գլխավոր մարզիչները և ավագները, ինչպես նաև լրագրողները, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, Հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը լավագույն ֆուտբոլիստներին դասակարգել հետևյալ կերպ՝ Կրիշտիանու Ռոնալդու, Ջանլուիջի Բուֆոն, Նեյմար: Լավագույն մարզիչներն են, ըստ Պետրոսյանի, Զինեդին Զիդանը, Դիեգո Սիմեոնեն, Լեոնարդո Ժարդիմը: Ըստ Հենրիխ Մխիթարյանի լավագույն ֆուտբոլիստներն են՝ Կրիշտիանու Ռոնալդու, Ջանլուիջի Բուֆոն, Նեյմարը: Լավագույն մարզիչներն, ըստ Մխիթարյանի, Զինեդին Զիդանն է, Մասիմիլիանո Ալեգրին, Լեոնարդո Ժարդիմը: Հոկտեմբերի 23-ին Լոնդոնի «Պալադիում» թատրոնում տեղի է ունեցել ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությունը: «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 2017-ի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել:Մադրիդյան «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ճանաչվել է 2017-ի լավագույն մարզիչ: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |