ՖԻՖԱ. Ռոնալդուն՝ լավագույն ֆուտբոլիստ, Զիդանը՝ մարզիչ, Բուֆֆոնը՝ դարպասապահ

ՖԻՖԱ. Ռոնալդուն՝ լավագույն ֆուտբոլիստ, Զիդանը՝ մարզիչ, Բուֆֆոնը՝ դարպասապահ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 23-ին Լոնդոնի «Պալադիում» թատրոնում տեղի է ունեցել ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությունը: «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 2017-ի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել: Նա առաջ է անցել Լիոնել Մեսսիից («Բարսելոնա») և Նեյմարից («Բարսելոնա»/ «ՊՍԺ»), գրում է Championat.com-ը:

Մադրիդյան «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ճանաչվել է 2017-ի լավագույն մարզիչ: Այդ տիտղոսի համար պայքարում նա գերազանցել է «Չելսիի» մարզիչ Անտոնիո Կոնտեին և «Յուվենտուսի» մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին:

Իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը ՖԻՖԱ-ի կողմից տարվա լավագույն դարպասապահ է ճանաչվել և դարձել առաջին մրցանակակիրը: Ստանալով մրցանակը՝ դարպասապահը, որը հունվարին 40 տարեկան կդառնա, ասել է, որ պատիվ է համարում իր տարիքում նման պատվավոր կոչման արժանանալը:

6 տարի շարունակ ՖԻՖԱ-ն մոլորակի լավագույն ֆուտբոլիստին «Ոսկե գնդակ» էր հանձնում France Football ամսագրի հետ համատեղ, սակայն 2016-ից ֆրանսիական պարբերականը, որն իր մրցանակը սահմանել էր 1956-ին, և ՖԻՖԱ-ն առանձին են հանձնում մրցանակները:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---