ՖԻՖԱ-ն կարող է չեղարկել ընկերական խաղերը՝ փոխարինելով Համաշխարհային լիգայով

ՖԻՖԱ-ն կարող է չեղարկել ընկերական խաղերը՝ փոխարինելով Համաշխարհային լիգայով

PanARMENIAN.Net - Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, կարող է չեղարկել ընկերական խաղերը՝ դրանք փոխարինելով Համաշխարհային լիգայի խաղերով: Ըստ ՖԻՖԱ-ի պաշտոնյաների, ընկերական հանդիպումները գնալով կորցնում են պահանջարկը:

Այժմ քննարկվում է Համաշխարհային լիգա ստեղծելու գաղափարը, որը, հավանաբար, կկազմավորվի 2019-ին և կանցկացվի տարվա ընթացքում: Ենթադրվում է, որ նոր մրցաշարում թիմերը 3 դիվիզիոնի կբաժանվեն՝ եվրոպական Ազգերի լիգայի նմանությամբ, գրում է championat.com-ը This Day-ի վրա հղումով:

2017-ի սեպտեմբերին վերջնականապես հաստատվեց Ազգերի լիգայի ձևաչափը, որը, սակայն, քննադատության ենթարկվեց հարավամերիկյան երկրների կողմից:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արգենտինա-Ադրբեջան ընկերական հանդիպումը չի կայանա: Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին և մյուս առաջատար ֆուտբոլիստները խանգարել են բանակցությունների հաջող ավարտին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---