Սփեյսիին զրկել են «Էմմիից» մանկապղծության մեջ մեղադրվելու պատճառով![]() 31 հոկտեմբերի 2017 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Միջազգային հեռուստատեսային ակադեմիան հրաժարվել է հայտնի դերասան Քևին Սփեյսիին հանձնել «Էմմի» մրցանակը, որը նա պետք է ստանար հեռուստատեսության ասպարեզում իր ավանդի համար: Պատճառը դերասանի դեմ առաջ քաշված մանկապղծության մեղադրանքն է՝ անչափահասի հանդեպ սեռական բնույթի ոտնձգությունների համար: Մրցանակաբաշխությունը կայանալու է նոյեմբերի 20-ին Նյու Յորքում, գրում է Lenta.ru-ն Sky News-ի վրա հղումով: Հոկտեմբերի 30-ին Սփեյսին հայտարարեց, որ հարաբերություններ է ունեցել ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց հետ, սակայն այժմ նա կատարել է իր ընտրությունը՝ «ապրելու է որպես միասեռական»: Այս բացահայտման պատճառը «Սթարտրեկ» սերիալի դերասան Էնթոնի Ռեփփի հայտարարությունն էր, որը մեղադրեց աստղին 1986-ին իր դեմ սեռական ոտնձգությունների մեջ, երբ Ռեփփը 14 տարեկան էր: Սփեյսիի խոստովանությունը քննադատեցին լրագրողներն ու միասեռականների հանրությունը: Բացի այդ, «Թղթե տնակի» պրոդյուսերները, որտեղ գլխավոր դերակատարը Սփեյսին է, հայտարարեցին, որ փակում են սերիալը: «Թղթե տնակի» (House of Cards) հեռարձակվում է 2013 թվականից։ IMDB վարկանիշի համաձայն, այն մտնում է առավել բարձր գնահատված սերիալների քսանյակի մեջ։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |