«Արջանոցի» արջերին տեղափոխել են Ուրցաձորի ապաստարան31 հոկտեմբերի 2017 - 17:43 AMT PanARMENIAN.Net - «Արջանոց» ռեստորանային համալիրի երկու արջերին տեղափոխել են Ուրցաձորի Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան: Արտերկրի լրատվամիջոցներում հոկտեմբերի 23-ին հոդված էր հրապարակվել Հրազդանի կիրճում գտնվող «Արջանոց» ռեստորանային համալիրի տարածքում պահվող երկու արջերի վերաբերյալ: Հոկտեմբերի 24-ին ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ Երևանի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների կատարած շրջայցի արդյունքում պարզվել էր, որ արջերի վանդակի չափերը չեն համապատասխանում ՀՀ կառավարության «Անազատ եվ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` ՀՀ կարմիր գրքում գրանցված կենդանիներին պահելու եվ օգտագործելու կարգը սահմանելու մասին» պահանջներին: Բացատրական աշխատանքների արդյունքում «Արջանոց» ռեստորանային համալիրի տնօրինությունը պատրաստակամություն էր հայտնել արջերին տրամադրել վայրի կենդանիների խնամքի և պահպանման մեջ մասնագիտացված կազմակերպություններին: Հոկտեմբերի 31-ին ՀՀ բնապահպանության և արտակարգ իրավիճակների նախարարության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների աջակցությամբ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի անդամների, Երևանի կենդանաբանական այգու մասնագետների հետ համատեղ կազմակերպել են արջերի տեղափոխումն Ուրցաձորի Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան: Կենդանաբանական այգու մասնագետներն արջերին քնեցրել են, քնած վիճակում պատվաստման ենթարկել և անհարմար կառուցված վանդակից առանց բարդությունների տեղափոխել կենդանիների նորակառույց ապաստարան: Նոյեմբերի 1-ին ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում տեղի կունենա ՀՀ բնապահպանության նախարարության հովանու ներքո ՎիվաՍել-ՄՏՍ-ի, Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության (IAR), Ամստերդամի «Արտիս» թագավորական կենդանաբանական այգու համատեղ ջանքերով արջերի փրկարար և վերականգնողական կենտրոնի բացման պաշտոնական արարողություն և գորշ արջերի փրկության նախաձեռնության մեկնարկը։ Ընթերցեք նաև.Daily Mail. Հայաստանում արջերին պահում են ռեստորաններում՝ անտանելի պայմաններում Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |