Daily Mail. Հայաստանում արջերին պահում են ռեստորաններում՝ անտանելի պայմաններում

Daily Mail. Հայաստանում արջերին պահում են ռեստորաններում՝ անտանելի պայմաններում

PanARMENIAN.Net - Տասնյակ արջեր Հայաստանում պահվում են վանդակներում՝ ռեստորանների և խանութների այցելուներին զվարճացնելու համար: Այս մասին գրում է Daily Mail-ը: Նրանց որսացել և պարտադրել են ապրել նեղ վանդակներում, երբ դեռ ձագեր էին, և կերակրել են սննդի մնացորդներով:

Կայքը հայտնում է նաև, որ բրիտանական բարեգործական՝ Կենդանիների փրկության միջազգային կազմակերպությունը (IAR) արջերին վանդակներից ազատելու նախաձեռնություն է սկսել: Բարեգործական կազմակերպությունը՝ ՀՀ կառավարության աջակցությամբ, հույս ունի անազատ պայմաններում պահվող մոտ 80 արջի փրկել: Յուրաքանչյուր կենդանու համար նախատեսվում է հատկացնել 4000 եվրո:

IAR-ը հույս ունի նաև այս կենդանիներին վերադարձնել վայրի բնություն, սակայն հաշվի առնելով, որ նրանք ամբողջ կյանքն ապրել են վանդակներում, կազմակերպությունը նախատեսում է 75.000 եվրո հատկացնել՝ կենդանիների համար հատուկ պայմաններով հաստատության կառուցման համար:

Ըստ պարբերականի, արջերը աղերսագին հայացքով հետևում են, թե ինչպես են գետափին ընտանիքները վայելում իրենց ճաշը՝ նրանցից սննդի պատառներ ակնկալելով:

Հայաստանում կենդանիների որսն ու վատ պայմաններում պահելը հին ավանդույթ է, գրում է պարբերականը: Ի տարբերություն այլ ոլորտներում գրանցված առաջընթացի, կենդանիների իրավունքների պաշտպանությունը Հայաստանում շարունակում է մնալ վատ վիճակում:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---