Կարայան. Հայաստանը գաստրոնոմիկ զբոսաշրջության զարգացման լուրջ ներուժ ունի10 նոյեմբերի 2017 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Երևանում քննարկվել են գաստրոտուրիզմի զարգացման հնարավորությունները Հայաստանում: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Ռուսաստանից ժամանած հայտնի ռեստորատոր, շեֆ-խոհարար, հեռուստահաղորդավար Արամ Մնացականովին և հայաստանյան «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանին: Հայտնի հայազգի գործարար, ռուսական հեռուստատեսության հայտնի «Դժոխային խոհանոց» և «Դանակների վրա» շոուների հաղորդավար Արամ Մնացականովի «Պրոբկա» ռեստորանն ընդգրկվել է Սանկտ Պետերբուրգի լավագույն 100 ռեստորանների ցանկում: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ռեստորանային բիզնեսի զարգացման հիմնախնդիրները: Հայաստանի զբոսաշրջության ոլորտի պատասխանատուները հյուրերի հետ քննարկել են ռեստորանային բիզնեսի հնարավոր ազդեցությունը ներգնա զբոսաշրջության աճի վրա: Սուրեն Կարայանն ընդգծել է, որ Հայաստանը գաստրոնոմիկ զբոսաշրջության զարգացման լուրջ ներուժ ունի՝ հանդիպման մասնակիցների հետ քննարկելով Երևանը որպես գաստրոտուրիզմի կենտրոն զարգացնելու հնարավորությունները, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանավորվել են համատեղել ուժերը 2018-ին զբոսաշրջային այս ուղղությամբ նոր միջոցառումներ կազմակերպելու գործում՝ ձեռնարկելով նաև համապաստասխան մարքեթինգային արշավներ: Մնացականովն ժամանակին ասել է, որ հաջողակ ռեստորանի գրավականը երջանիկ թիմն է ու երջանիկ այցելուները:Մնացականովը մի առիթով խոստովանել է, որ իրեն որպես հայի, ցնցել է Իտալիայի սնվելու մշակույթը, որտեղ «ամեն ինչ շատ նման է Հայաստանին՝ արևը, սարերը, աղմկոտ շուկաները, շատ հյուրասեր և զրուցասեր մարդիկ»: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |