Հայ գործարարի ռեստորանը՝ Պետերբուրգի լավագույն հաստատությունների 5-յակում

Հայ գործարարի ռեստորանը՝ Պետերբուրգի լավագույն հաստատությունների 5-յակում

PanARMENIAN.Net - Հայտնի հայազգի գործարար, ռուսական հեռուստատեսության հայտնի «Դժոխային խոհանոց» և «Դանակների վրա» շոուների հաղորդավար Արամ Մնացականովի «Պրոբկա» ռեստորանն ընդգրկվել է Սանկտ Պետերբուրգի լավագույն 100 ռեստորանների ցանկում: Վարկանիշը կազմել է Antenna Daily.-ին, գրում է Sputnik-Հայաստանը: «Պրոբկա»-ն 100 ընտրված ռեստորանների ցանկում 4-րդն է:

2017-ի գարնանը մի խումբ փորձագետներ (ռեստորանների սեփականատերեր, շեֆ խոհարարներ և ռեստորանների մասին գրող լրագրողներ) ընտրել են Պետերբուրգի լավագույն ռեստորանները: Արդյունքում ընտրվել է 100 լավագույն հաստատություն, ուր խորհուրդ է տրվում այցելել:

Մնացականովն ասել է, որ հաջողակ ռեստորանի գրավականը երջանիկ թիմն է ու երջանիկ այցելուները:

Մնացականովը մի առիթով խոստովանել է, որ իրեն որպես հայի, ցնցել է Իտալիայի սնվելու մշակույթը, որտեղ «ամեն ինչ շատ նման է Հայաստանին՝ արևը, սարերը, աղմկոտ շուկաները, շատ հյուրասեր և զրուցասեր մարդիկ»:

Իտալիայի ազդեցության տակ Մնացականովը 2001-ին բացել է «Պրոբկա» գինու բարը, որտեղ մատուցվում էր իտալական գինի և տարբեր խորտիկներ: Նախագիծը հաջողակ էր և արդեն 1 տարի անց Արամը իտալացի խոհարարի է հրավիրել և բարի հարևանությամբ բացել IL Grappolo ռեստորանը: Սակայն նախկինի պես բոլորն այդ վայրը «Պրոբկա» են անվանում կամ ուղղակի ասում են՝ «գնանք Արամի մոտ»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---