Հայտարարվել է Իրաքում և Սիրիայում ԻՊ ջախջախման մասին![]() 21 նոյեմբերի 2017 - 13:45 AMT PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Իսլամական պետությունը» (ԻՊ) Իրաքում և Սիրիայում ջախջախված է: Այդ մասին նոյեմբերի 21-ին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Press TV հեռուստաալիքի եթերում: Ավելի վաղ նույն օրը Իրանի Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի բարձրաստիճան հրամանատար Քասեմ Սուլեյմանին էր հայտարարել ահաբեկիչներին ջախջախելու մասին՝ ուղերձ հղելով Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Համենեիին, գրում է Lenta.ru-ն: Ըստ Directorate 4 Telegram-ալիքի, որը զբաղվում է ահաբեկիչների գործողությունների լուսաբանմամբ, ահաբեկիչները գրոհում են սիրիական բանակը Աբու Քամալ քաղաքից՝ չնայած, որ հայտարարվել է դրա ազատագրման մասին: Նոյեմբերի 19-ին Reuters-ը հայտարարեց, որ սիրիական բանակին և նրա դաշնակիցներին հաջողվել է ազատագրել Աբու Քամալը: Սիրիական իշխանություններն առաջին անգամ քաղաքն ահաբեկիչներից ազատելու մասին հայտարարել էին նոյեմբերի 8-ին: Նոյեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ ռազմական գործողությունը Սիրիայում ավարտվում է: ![]() ![]() Պատճառը բնապահպանական, քաղաքական և ֆինանսական ռիսկերն են Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները «Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը Բիստը նշել է, որ երկու շաբաթ առաջ նոր համաձայնագիր է կնքվել ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |