Պուտին. Ռազմական գործողությունը Սիրիայում ավարտվում է21 նոյեմբերի 2017 - 11:01 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում հայտարարել է, որ ռազմական գործողությունը Սիրիայում մոտենում է ավարտին: Այդ մասին ասվում է Կրեմլի կայքում: Վլադիմիր Պուտինը Սոչիում հանդիպել է իր սիրիացի պաշտոնակից Բաշար Ասադի հետ, որը ՌԴ է այցելել աշխատանքային այցով: «Անշուշտ, ահաբեկչության հանդեպ լիակատար հաղթանակին դեռ շատ կա: Բայց ինչ վերաբերում է ահաբեկիչների դեմ Սիրիայի տարածքում մեր համատեղ գործողություններին, այդ ռազմական գործողությունն իրոք ավարտվում է»,-ասել է Պուտինը Ասադի հետ հանդիպմանը: ՌԴ ՊՆ և Գլխավոր շտաբի հրամանատարության հետ հանդիպմանը ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբում Պուտինը նույնպես ասել է, որ շուտով ռազմական գործողությունները կավարտվեն: «Շատ բան է արվել Սիրիայում իրավիճակի կայունացման համար: Հուսով եմ, որ առաջիկայում մենք վերջակետ կդնենք Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարին, թեև հասկանալի է, որ օջախներ դեռ կլինեն, դեռ կհայտնվեն»,-հայտարարել է Պուտինը: Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը 2015 թ․ սեպտեմբերի 30-ից ռազմական գործողություն են սկսել Սիրիայում։ Օդուժի հարվածները հասցնում է Խմեյմիմ միջազգային օդանավակայանում տեղակայված Սիրիայում Ռուսաստանի ՌՕՈՒ–ի խմբավորումը, որը կազմված է ռմբակոծիչներից (Սու-24) և գրոհիչներից (Սու-25), որոնք գործում են կործանիչների (Սու-30) պաշտպանության ներքո, ինչպես նաև Մի-24 և Մի-8 ուղղաթիռներից։ Ռազմագործողությանը մասնակցում են նաև Ռուսաստանի հեռահար օդուժի՝ Ռուսաստանում բազավորված ինքնաթիռները։ 2017-ի ապրիլի դրությամբ կատարվել է ավելի քան 23.000 մարտական թռիչք և 77.000 հարված է հասվել ահաբեկիչներին: 2017-ի մայիսի դրությամբ ռուսական ավիախմբի մոտ կեսը դուրս է բերվել Սիրիայից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |