Օրբելյանը Խվորոստովսկու հիշատակի համերգ կկազմակերպի հայտնի աստղերի մասնակցությամբ23 նոյեմբերի 2017 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը մեծ համերգ կկազմակերպի՝ նվիրված նոյեմբերի 22-ին վախճանված հանրահայատ օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկու հիշատակին: Ըստ նրա, համերգին կմասնակցեն օպերային արվեստի համաշխարհային աստղեր: «Դեռ չգիտեմ, թե կոնկրետ ինչ է լինելու, քանի որ նոր ենք ստացել այդ տխուր լուրը, սակայն, հստակ կարող եմ ասել, որ դա ինչ-որ տեղային բնույթի, շարքային միջոցառում չի լինի»,-ասել է Օրբելյանը, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Միջոցառումը հստակ և լուրջ մակարդակով կկազմակերպվի և կյանքի կկոչվի, կհրավիրվեն Դմիտրիի բոլոր գործընկերները, նրա հիանալի ընկերները, համաշխարհային կարգի երգիչները, որոնք ելույթներ են ունեցել նրա հետ աշխարհում, Մետրոպոլիտեն օպերայում: Դա անպայման վիթխարի իրադարձություն է լինելու, կա այդպիսի գաղափար»,-ասել է նա: Նոյեմբերի 22-ին հայտնի դարձավ, որ երկարատև և ծանր հիվանդությունից հետո մահացել է Դմիտրի Խվորոստովսկին: 2015-ի հուլիսին երգիչը հայտարարեց, որ տառապում է գլխուղեղի քաղցկեղով: Խվորոստովսկուն համաշխարհային ճանաչում բերեց 1989-ի հաղթանակը BBC-ի հեռուստատեսային Աշխարհի երգիչ մրցույթում, որտեղ նա արժանացավ Լավագույն ձայն տիտղոսին և ստացավ գլխավոր մրցանակը:Ֆրանսիական Նիսի Nice Opera-ում դեբյուտից հետո Խվորոստովսկուն սկսեցին հրավիրել աշխարհի լավագույն օպերային թատրոնները: Նա երգել է Լոնդոնի Քովենթ Գարդենում, Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում, Չիկագոյի Լիրիկ օպերայում, Փարիզի օպերայում, Միլանի Լա սկալայում: Ընթերցեք նաև.Օրբելյան. Խվորոստովսկին եզակի անձնավորություն էր՝ ամեն ինչ անում էր ոչ թե 100, այլ 1000%-ով Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |