Ֆիննախը՝ ՀՀ-ն ԵՄ «սև ցուցակում» ներառելու ռիսկի մասին․ Պատժամիջոցներից խոսել դեռ վաղ է24 նոյեմբերի 2017 - 19:21 AMT PanARMENIAN.Net - ԵՄ-ի անդամ պետությունների հետ չհամագործակցող երկրների ցանկում հայտնվելու, առավել ևս դրանից բխող պատժամիջոցների մասին խոսելը դեռևս վաղ է։ Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնել են ՀՀ Ֆինանսների նախարարությունից՝ ի պատասխան Bloomberg-ի հրապարակմանը, համաձայն որի Հայաստանը կարող է հայտնվել ԵՄ կողմից հարկային ապաստարան՝ եկամուտները թաքցնելու համար հարմար երկրների «սև ցուցակում»։ Գործակալությունը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել էր, որ ՀՀ-ն «սև ցուցակում» կարող է ընդգրկել արդեն 2017 թվականի դեկտեմբերին: Որոշման նախագիծը պատրաստվել էր նոյեմբերի 21-ին: Հարցը քննարկվելու է ԵՄ կառավարությունների ներկայացուցիչների կողմից՝ ֆինանսների նախարարների հանդիպմանն ընդառաջ: Ֆինանսների նախարարությունը նշել է, որ Երևանը 2017 թվականի հունվարից գտնվում է ակտիվ երկխոսության մեջ ԵՄ Խորհրդի Վարքի կանոնագրքի (Բիզնես հարկեր) խմբի փորձագետների հետ: «Խմբի կողմից ներկայացված հարցադրումների վերաբերյալ տրամադրվել են սպառիչ պատասխաններ: Միևնույն ժամանակ, սահմանվել են իրատեսական ժամկետներ` անհրաժեշտության դեպքում առկա անհամապատասխանությունները խմբի կողմից սահմանված չափանիշներին համապատասխանեցնելու համար», - նշել են նախարարության պարզաբանման մեջ: Հարկային ապաստարանների կամ օֆշորների դասակարգմամբ զբաղվող ԵՄ Խորհրդի Վարքի կանոնագրքի (Բիզնես հարկեր) կանոնագրքի խումբը ստեղծվել է 1998 թվականին, սակայն գործընթացը նոր փուլ է թևակոխել 2016 թվականից: ԵՄ հետ չհամագործակցող երկրների դասակարգման գործընթացը սկսվել է 2017 թվականի 2-րդ կիսամյակից: 2017-ի նոյեմբերին Financial Times-ը հայտնել էր, որ 53 երկիր զգուշացվել են հարկային օրենսդրությունը փոփոխելու անհրաժեշտության մասին․ այլընտրանքը եվրոպական պատժամիջոցներն են։ Ըստ Bloomberg-ի, ԵՄ երկրները պատժամիջոցների մի քան տեսակ են քննարում, որոնց թվում է նշված երկրներում գրանցված ընկերությունների համար հարկերի ավելացումը, վերահսկման խստացումը, հարկվող շահույթի նվազեցման բացառումը: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում ևս մեկ լրագրող է ձերբակալվել Հոդվածն այն մասին էր, որ Ալիևը մասնակցում է օտարերկրյա դրամաշնորհների ապօրինի ստացմանը ՔԿ. ԱՆ-ում և բուժհաստատություններից մեկում սկսված քննչական և վարութային գործողությունները դեռ շարունակվում են Հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակներում են իրականացվում գործողությունները և որ բժշկական կենտրոնում Լավրովը «լկտի» և «անպատկառ» է անվանել ԱՄՆ և ԵՄ գործողությունները, որոնք ուզում են «ՀՀ–ին պոկել Ռուսաստանից» Նա նաև ասել է, որ ՌԴ–ն ու ՀՀ–ն նախկինի պես դաշնակիցներ են Պետդեպն ապատեղեկատվություն է անվանել Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին պնդումները Նշել է, որ անվտանգային հարցեր օրակարգում չեն եղել |