Bloomberg․ Հայաստանը կարող է հայտնվել հարկային ապաստարանների ԵՄ «սև ցուցակում»23 նոյեմբերի 2017 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական միությունը դեկտեմբերին կարող է ընդգրկել Հայաստանը հարկային ապաստարան համարվող՝ եկամուտները թաքցնելու համար հարմար երկրների «սև ցուցակում»: Այս մասին է գրում Bloomberg գործակալությունը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Որոշման նախագիծը պատրաստվել է նոյեմբերի 21-ին: Գործակալությունը գրում է, որ «սև ցուցակում» հայտնվելու վտանգի առաջ է կանգնած նաև Թուրքիան: ԵՄ աշխատանքային խումբը, ուսումնասիրությունների արդյունքում «ոչ բավարար» է համարել թափանցիկությունը այս երկրի հարկային ոլորտում: Հարցը քննարկվելու է ԵՄ կառավարությունների ներկայացուցիչների կողմից՝ ֆինանսների նախարարների հանդիպմանն ընդառաջ: «Սև ցուցակում» կարող են հայտնվել ավելի քան 36 երկիր՝ ներառյալ Սերբիան, Կուկի կզղիները, Պանաման, Թունիսը և Մարշալյան կղզիները: Նախորդ զեկույցների համաձայն՝ ԵՄ պաշտոնատար անձինք նախազգուշացրել էին 53 երկրի, որ վերջիններս գտնվում են «սև ցուցակում» հայտնվելու վտանգի տակ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր |