Մխիթարյանն՝ Իբրահիմովիչին. «Հիմա տեսնո՞ւմ ես, թե այստեղ աստվածն ով է» 6 դեկտեմբերի 2017 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մատչ ՏՎ»-ին տված հարցազրույցում պատմել է Մանչեսթերում իր կյանքի և հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ իր ընթրիքի մասին: «Հաճախ եմ քաղաք գնում ընթրելու: Ինձ այստեղ շատ է դուր գալիս, հատկապես Սբ Ծննդյան տոնավաճառի օրերին այստեղ շատ գեղեցիկ է: Նրբաբլիթներ են վաճառում շոկոլադե միջուկով, գինի՝ մի խոսքով, ամեն ինչ տոնական է: Հայկական ռեստորանն առաջիններից էր, որ ես այցելեցի, երբ Մանչեսթեր եկա: Ես ծանոթացա սեփականատիրոջ հետ, հիմա մենք լավ ընկերներ ենք, հուսով եմ, որ մեր ընկերությունը կշարունակվի»,-ասել է Մխիթարյանը: Ըստ նրա, վերջին անգամ նա հայկական ռեստորան էր հրավիրել Իբրահիմովիչին «Սենթ Էթյենի» հետ խաղից առաջ, որտեղ Զլատանը 3 գոլի հեղինակ դարձավ: «Զլատանը ծանր բնավորություն ունի, բոլորը չեն հարմարվում: Մարդիկ չեն հասկանում նրա կատակները, թե ինչ է խոսում: Գուցե, ուղղակի չե՞ն ուզում հասկանալ: Բայց ես առաջին իսկ օրվանից լավ հարաբերություններ եմ ունեցել նրա հետ: Նույնիսկ երբ նա «Մանչեսթերում» չէր, մենք շփվում էինք, պահպանում էինք կապը: Բոլորը գիտեն, որ Իբրահիմովիչն իրեն աստված է համարում: Բայց երբ մենք վայրէջք կատարեցինք Ռոստովում, ես նրան ասացի. «Հիմա տեսնո՞ւմ ես, թե ով է այստեղ աստվածը»: Սա կատակ է: Ուղղակի բազմաթիվ հայեր կային և բոլորն իմ անունն էին բղավում: Դրանից հետո նա հասկացավ, որ այնտեղ մեկ այլ աստված էլ կա՝ ես»,-կատակել է Մխիթարյանը: Դեկտեմբերի 5-ին «Մատչ ՏՎ»-ն փաստագրական ֆիլմ է հեռարձակել եվրոպական ֆուտբոլիս աստղ, ինչպես ասվում է ֆիլմում, Հենրիխ Մխիթարյանի մասին: Ֆիլմի հեղինակներ Միխայիլ Մոսակովսկին և Նոբել Առուստամյանը հյուրընկալվել են Հենրիխին, 2 օր անցկացրել նրա հետ և ներկա գտնվել ՄՅՈւ- «Տոտենհեմ» խաղին: «ՄԱՏՉ ՏՎ»-ի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին ասել է. «Հենրիխն արդեն լեգենդ է և մենք ցանկանում ենք պատմել նրա պատմությունը»: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |