Կանդելակի. Հենրիխն արդեն լեգենդ է, և «Մատչ ՏՎ»-ն կներկայացնի նրա պատմությունը

Կանդելակի. Հենրիխն արդեն լեգենդ է, և «Մատչ ՏՎ»-ն կներկայացնի նրա պատմությունը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 5-ին ռուսական «Մատչ ՏՎ» հեռուստաալիքը կհեռարձակի Հենրիխ Մխիթարյանի մասին «Մանչեսթեր Յունայթեդի» նկարահանած փաստագրական ֆիլմը (18:00), ինչպես նաև իր ներկայացուցիչների բացառիկ հարցազրույցը նրա հետ:

Ֆիլմը ցուցադրվելու է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ԲԿՄԱ հանդիպման օրը՝ 22:45-ին:

«ՄԱՏՉ ՏՎ»-ի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին ասել է. «Հենրիխն արդեն լեգենդ է և մենք ցանկանում ենք պատմել նրա պատմությունը»: Հեոուստաալիքի ներկայացուցիչներ Միխայիլ Մոսակովսկին և Նոբել Առուստամյանը հյուրընկալվել են Հենրիխին, 2 օր անցկացրել նրա հետ և ներկա գտնվել ՄՅՈւ- «Տոտենհեմ» խաղին, գրում էmatchtv.ru-ն:

Հեռուստաալիքին տված հարցազրույցում Մխիթարյանը պատմում է իր, անգլիական պրեմիեր լիգայի, ՄՅՈւ և ռուսական ֆուտբոլի մասին: Ինչպես նշում է հեռուստաալիքը, եվրոպական ֆուտբոլի աստղը կպատմի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների կյանքի, առօրյա կյանքում Զլատան Իբրահիմովիչի և «Սպարտակի» վերջին խաղերի մասին: Հենրիխը խոստովանել է, որ մանկության տարիներին նաև «Սպարտակին» է երկրպագել:

«Հենրիխն այն մարզիկներից է, որոնց մասին անպայման պետք է պատմել: Մխիթարյանի պատմությունը գերազանց օրինակ է, որ երբեք չի կարելի բավարարվել եղածով: Նոր մակարդակի հասնելով՝ միշտ պետք է նոր նպատակ դնել: Ֆիլմում Հենրիխը կարևոր բառեր է ասում, այդ թվում դիմում է այն տղաներին, որոնք ֆուտբոլով են զբաղվում Ռուսաստանում»,-ասել է Մոսակովսկին:

«Ես բազմիցս եմ ասել, որ մեր նպատակն է սպորտի և մարզիկների մասին մարդկային պատմություններ պատմելը: Մեզ հետաքրքիր է, թե ինչով է առաջնորդվում մարզիկը հաղթանակի և պարտության պահին, ինչն է նրան ոգեշնչում և ինչու նա չի հանձնվում: Հենրիխն արդեն լեգենդ է և մենք ցանկանում ենք պատմել նրա պատմությունը»,-ասել է «ՄԱՏՉ ՏՎ»-ի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---