Մխիթարյան. Ազնավուրն է Հայաստանի գլխավոր դեսպանը

Մխիթարյան. Ազնավուրն է Հայաստանի գլխավոր դեսպանը

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մատչ ՏՎ»-ին տված հարցազրույցում ասել է, որ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը շատ ավելին է անում Հայաստանի համար, քան ինքը:

«Կարծում եմ, Հայաստանի գլխավոր դեսպանն Ազնավուրն է: Այն, ինչ նա է անում Հայաստանի համար, շատ ավելին է իմ արածից: Կան մարդիկ, որոնք չեն հետաքրքրվում ֆուտբոլով, այլ հետաքրքրվում են մշակույթով, նրանց ավելի հոգեհարազատ է Ազնավուրը»,-ասել է ֆուտբոլիստը:

Մխիթարյանը նաև իր ապագայի տեսլականն է ներկայացրել. «Ինձ համար գլխավորը որքան հնարավոր է շատ տիտղոսներ նվաճելն է ֆուտբոլում, քանի որ կարիերայի ավարտին հիշելու են, թե դու ինչի ես հասել, որ մրցաշարերում ես հաղթել: Եթե կարողանաս անուն հանել, այն հետո կաշխատի քեզ համար: Ես աշխատում եմ խաղալ անունիս համար, որպեսզի մարդիկ ինձ հիշեն և միայն լավը ասեն: Գլխավո՞ր նվաճումն ինձ համար: Չեմպիոնների լիգա: Իսկ եթե խոսելու լինենք հավաքականի մասին, ցանկալի կլիներ մասնակցել Եվրոպայի կամ աշխարհի առաջնությանը»:

Դեկտեմբերի 5-ին «Մատչ ՏՎ»-ն փաստագրական ֆիլմ է հեռարձակել եվրոպական ֆուտբոլիս աստղ, ինչպես ասվում է ֆիլմում, Հենրիխ Մխիթարյանի մասին: Ֆիլմի հեղինակներ Միխայիլ Մոսակովսկին և Նոբել Առուստամյանը հյուրընկալվել են Հենրիխին, 2 օր անցկացրել նրա հետ և ներկա գտնվել ՄՅՈւ- «Տոտենհեմ» խաղին: «ՄԱՏՉ ՏՎ»-ի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին ասել է. «Հենրիխն արդեն լեգենդ է և մենք ցանկանում ենք պատմել նրա պատմությունը»:

Ընթերցեք նաև.Մխիթարյանն՝ Իբրահիմովիչին. «Հիմա տեսնո՞ւմ ես, թե այստեղ աստվածն ով է»

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---