Թուրքիան և Իրանը դեմ են Երուսաղեմի՝ Իսրայելի մայրաքաղաք ճանաչվելուն. ԻՀԿ արտահերթ գագաթնաժողով կգումարվի 6 դեկտեմբերի 2017 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան և Իրանը դեմ են, որ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչվի: Այդ հարցը Թուրքիայի և Իրանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Հասան Ռոուհանին քննարկել են հեռախոսազրույցում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչել:Ըստ Սպիտակ տան, Թրամփը քննարկել է այդ որոշումը Մերձավոր Արևելքի երկրների ղեկավարների հետ, ինչպես նաև ստացել է պաղեստինա-իսրայելյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող արտերկրի առաջնորդների հավանությունը «Մենք վստահ ենք, որ այս հանգամանքներում բոլոր իսլամական երկրները պետք է միահամուռ և միակամ լուրջ քայլ ձեռնարկեն ԱՄՆ այդ ապօրինի, սադրիչ և շատ վտանգավոր քայլի դեմ»,-ասել է Ռոուհանին, հայտնում է ՌԻԱ Նովոստին Իրանի նախագահի կայքում հրապարակված հաղորդագրության վրա հղումով: Ռոուհանին խոստացել է, որ Իրանը կմասնակցի Իսլամական համագործակցության կազմակերպության` ԻՀԿ, արտահերթ գագաթնաժողովին, որի նախաձեռնողը Էրդողանն է: Պաղեստինցիները պահանջում են, որ երկու ինքնիշխան պետությունների սահմաններն անցնեն այն բնագծով, որը կար մինչև 1967թ. Վեցօրյա պատերազմը` տարածքների հնարավոր փոխանակմամբ: Նրանք հուսով են սեփական պետությունը ստեղծել Հորդանանի Արևմտյան ափին և Գազայի հատվածում, իսկ Արևելյան Երուսաղեմը մայրաքաղաք դարձնել: Իսրայելը հրաժարվում է վերադառնալ 1967թ. սահմաններին, առավել ևս կիսել արաբների հետ Երուսաղեմը, որն արդեն իսկ հայտարարված է հավերժ և անբաժան մայրաքաղաք: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |