Քրիստիան Բեյլը՝ 2017-ի գերագնահատված դերասանների թվում «Խոստումում» դերի համար

Քրիստիան Բեյլը՝ 2017-ի գերագնահատված դերասանների թվում «Խոստումում» դերի համար

PanARMENIAN.Net - Forbes-ը կազմել է 2017-ի ամենագերագնահատված դերասանների ցանկը, որը գլխավորում է հոլիվուդյան դերասան Մարկ Ուոլբերգը: «Հայրենասերի օրը» ֆիլմի համար նրան $68 մլն կանխավճար է տրվել, որը գերազանցել է ֆիլմի համաշխարհային վարձույթիս ստացված գումարը:

Վարկանիշի հիմնական չափանիշը կինոնկարից ստացած հասույթի և կինոաստղի հոնորարի հարաբերակցությունն է:

Վարկանիշում երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել Քրիստիան Բեյլը Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմում դերակատարման համար: Ֆիլմին հաջողվել է վերադարձնել նկարահանման վրա ծախսված $100 մլն միայն 11%-ը: Ֆիլմը նաև տարվա կտրվածքով ամենաքիչ հասույթն ապահոված ֆիլմերի ցանկում է: Բեյլի վրա ծախսված $1-ին բաժին է ընկնում կինոթատրոններում նրա մասնակցությամբ ֆիլմերից $6,7-ը:

Երրորդ հորիզոնականում է Չեննինգ Տատումը $7,6-ը $1-ի հարաբերակցությամբ: Մասնակիորեն, դրա պատճառը «Լոգանի հաջողությունը» ֆիլմն է, որը $29 մլն բյուջե ունենալով, աշխարհի մակարդակով կարողացել է հավաքել միայն $46,7 մլն:

Չորրորդ հորիզոնականում է Դենզել Վաշինգտոնը, իսկ ցուցակը եզրափակում է Բրեդ Փիթը:

2016-ին Ջոնի Դեփը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել էր ամենագերագնահատված դերասանն ըստ Forbes-ի: Դեփին վճարելու համար ծախսված յուրաքանչյուր 1 դոլարին բաժին է ընկնում հասույթի միայն 2,8 դոլարը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---