Քնեսեթում ընդդիմադիրները Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև կներկայացնեն14 դեկտեմբերի 2017 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի Yesh Atid ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հնչող հակաիսրայելական հայտարարություններին, Քնեսեթից պահանջել է Թուրքիայի դեմ կոնկրետ քայլեր ձեռնարկել: Թուրքական T24.com.tr լրատվական կայքը, հղում անելով հրեական The Times of Israil-ին, գրում է, որ Լապիդը հայտարարել է, թե իր կուսակցությունը առաջիկայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքի նախագիծ է ներկայացնելու Քնեսեթ, գրում է Ermenihaber-y. Հրեա ընդդիմադիր գործիչը «դիվանագիտական սխալ» է անվանել նաև Անկարայի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով 2016 թվականին կնքված թուրք-իսրայելական համաձայնագիրը: «Մենք չպետք է վախենանք ո՛չ թուրքերի, ո՛չ պաղեստինցիների, ո՛չ էլ արաբական աշխարհի սպառնալիքներից: Եթե որևէ մեկին դուր չի գալիս նախագահ Թրամփի հայտարարությունը (Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ), ապա դա իր խնդիրն է»,- ասել է Լապիդը: Ավելի վաղ Թուրքիայի նախագահը և երկրի բարձրասիճան այլ պաշտոնյաներ դատապարտել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը: Էրդողանն Իսրայելն անվանել է «ահաբեկչական պետություն, որը սպանում է երեխաներին»: Հոդվածը հրապարակած The Times of Israil-ը հիշեցրել է, որ Իսրայելը նախկինում Թուրքիային բարկացնելու համար խուսափում էր Հայոց ցեղասպանության ճանաչումից: Յաիր Լապիդն ավելի վաղ թվիթերյան միկրոբլոգում գրել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը ժխտում է Հայոց ցեղասպանության ընթացքում երեխաների սպանությունը, չի կարող բարոյականության դասեր տալ Իսրայելին: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |