ՆԱՏՕ-ի պաշտոնյան բարձր է գնահատել ՀՀ խաղաղապահների մասնակցությունը դաշինքի ղեկավարած գործողություններին18 դեկտեմբերի 2017 - 17:48 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն բարձր է գնահատում ՀՀ խաղաղապահ ստորաբաժանումների մասնակցությունը Աֆղանստանում և Կոսովոյում ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոս Գոթեմյոլլերը դեկտեմբերի 18–ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ հանդիպմանը: Զրույցի ընթացքում Ռոս Գոթեմյոլլերը կարևորել է նոր կարողությունների զարգացման, փոխգործունակության բարելավման համատեղ ջանքերը, համագործակցությունը ռազմական կրթության և այլ ուղղություններով։ Կողմերը կարծիքներ են փոխանակել Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի, Պլանավորման և վերանայման գործընթացի շրջանակներում պաշտպանական բարեփոխումների աջակցության, բարեվարքության ամրապնդման համաձայնեցված նպատակների գործնական իրականացումն ապահովելու շուրջ, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։ ՀՀ պաշտպանության նախարարը ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյային է ներկայացրել սահմանադրական փոփոխություններով պայմանավորված պաշտպանական օրենսդրության բարեփոխումները, զինվորական ծառայության բարելավման, պաշտպանական կրթության արդիականացման, զինված ուժերի քաղաքացիական և հասարակական վերահսկողության համակարգի կատարելագործման նոր նախաձեռնություններն ու համագործակցության հեռանկարները։ Ավելի վաղ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը շնորհակալություն էր հայտնել Հայաստանում դեկտեմբերի 13-18-ը ՆԱՏՕ-ի հերթական շաբաթն անցկացնելու, ինչպես նաև ՄԱԿ Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևի նախաձեռնության շրջանակներում Կանանց, խաղաղության և անվտնագության թեմայով սեմինար կազմակերպելու համար: Հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարն ու ՆԱՏՕ-ի պաշտոնյան անդրադարձ են կատարել մի շարք տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Մայիսի 1-ին Կենդանաբանական այգու այցելուների համար անվճար ավտոբուս կգործի․ Երեխաների մուտքն անվճար կլինի Ավտոբուսը կշարժվի Երիտասարդական մետրոյի մոտի կանգառից |