Սվիտալսկի. ԵՄ-ն 20-25%-ով կավելացնի Հայաստանին հատկացումները

Սվիտալսկի. ԵՄ-ն 20-25%-ով կավելացնի Հայաստանին հատկացումները

PanARMENIAN.Net - Եվրամիությունը նախատեսում է զարգացման աջակցության ոլորտների համար Հայաստանի հատկացումների չափը ավելացնել 20-25 տոկոսով: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստում:

Պյոտր Սվիտալսկին նկատել է, որ Հայաստանը շատ հավակնոտ բարեփոխումների շրջանակ է նախաձեռնել, որոնք վերաբերում են տարբեր ոլորտների` մարդու իրավունքերից մինչև տնտեսության զարգացում, և իրենք, որպես ԵՄ, առաջնահերթ են համարում ֆինանսական օժանդակություն ցույց տալ այս գործընթացում, հայտնում է Panorama.am-ը:

Եվրոպացի պաշտոնյան միաժամանակ հույս է հայտնել, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրված նոր համաձայնագիրը կօգնի ընդլայնել ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակը։

«Այս համաձայնագիրը կօգնի խորացնել մեր երկխոսությունը բոլոր ոլորտներում: Պետք է նշեմ նաև, որ Հայաստանը առաջին պետությունն է արևելյան գործընկերության պետություններից, որը բանակցեց ԵՄ-ի հետ՝ նոր տեսակի փաստաթուղթ ստորագրելով, ինչը նույնպես շատ կարևոր օգուտ կարող է բերել մեր հարաբերություններին», - շեշտել է դեսպանը:

Նույն նիստում Հայաստանի փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը հայտարարել է, որ Հայաստանը մտադիր է մինչև գարուն ԵՄ համաձայնագիրը վավերացման դնել խորհրդարանում:

Նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրվեց Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիրը: Այժմ համաձայնագիրը պետք է վավերացվի ինչպես Հայաստանի, այնպես էլ Եվրամիության անդամ 28 երկրների կողմից:

Համաձայնագրի շուրջ բանակցությունները տևել են երկու տարի։ Այն նախաստորագրվել է 2017-ի մարտի 21-ին: Նախաստորգրված համաձայնագրի տեսքտը ավելի ուշ ներկայացվել է հանրության դատին, որը հիմնականում դրական է գնահատվել փորձագիտական շրջանակների կողմից: Ակնկալվում է, որ համաձայնագրի ստորագրումով Հայաստանում նոր բարեփոխումների սկիզբ է կդրվի:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---