Փորձագետ. Մխիթարյանի տրանսֆերը կարող է Մոուրինյոյի հերթական սխալը դառնալ21 դեկտեմբերի 2017 - 17:51 AMT PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը կարող է պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հերթական սխալը դառնալ: Այդպիսի կարծիք է հայտնել գերմանացի փորձագետ Ռաֆայել Հոնիգշտեյնը Daily Star-ին: Նա հիշեցրել է, որ ՄՅՈւ-ի մարզիչն իր կարիերայի ընթացքում բազմիցս է քննադատության ենթարկվել առաջնակարգ ֆուտբոլիստներին վաճառելու համար, որոնք հետո այլ ակումբներում գերազանց են իրենց դրսևորել: Մասնավորապես, խոսքը Մոհամմեդ Սալահի, Քևին դե Բրեյնեի և Ռոմելու Լուկակուի մասին է: «Սալահն այժմ Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկուն է, Դե Բրեյնեն կիսում է գոլերի լավագույն ասիստենտի կոչումը, իսկ Լուկակուն ակումբից դուրս տպավորիչ ելույթներից հետո 75 մլն ֆունտ ստեռլինգ արժեցավ Մոուրինյոյին»,-ասել է ֆուտբոլային ասպարեզի փորձագետը: Ըստ նրա, նույնը կարող է տեղի ունենալ նաև Մխիթարյանի դեպքում: «Կարծում եմ, դա շատ հավանական է, քանի որ մենք տեսել ենք, թե ինչի է ընդունակ Հենրիխը «Շախտյորում», ինչպես նաև Դորտմունդում, որտեղ Մխիթարյանն ականավոր ֆուտբոլ է ցուցադրել»,-ասել է Հոնիգշտեյնը: Փորձագետը կարծում է, որ եթե ՄՅՈւ-ն վաճառքի հանի Մխիթարյանին, ապա շատերը, հատկապես իտալական ակումբները, կցանկանան ձեռք բերել կիսապաշտպանին,: Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Թիմ Շերվուրդը կարծում է, որ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կցանկանար իր թիմի շարքերում տեսնել Մխիթարյանին: «Կարծում եմ, Մխիթարյանը ՄՅՈւ այն մի քանի խաղացողներից է, ում Գվարդիոլան կցանկանար հրավիրել «Մանչեսթեր Սիթի»: Անկասկած, նա համապատասխանում է Խոսեպի խաղային համակարգին՝ ստանալ գնդակը, շրջադարձ անել, շրջանցելով առաջ գնալ»,-ասել է Շերվուդը: Դեկտեմբերի 20-ին Մխիթարյանը ՄՅՈւ կազմում 69-րդ րոպեին փոխարինել է հարձակվող Զլատան Իբրահիմովիչին «Բրիսթոլ Սիթիի» հետ խաղում, որտեղ «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվել է 1:2 հաշվով: Դրանից առաջ վերջին անգամ Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել նոյեմբերի 25-ին՝ «Բրայթոնի» հետ խաղում: Լուրեր են շրջանառվում, որ այդ խաղից հետո Մխիթարյանը վիճաբանություն է ունեցել Մոուրինյոյի հետ: ՄՅՈւ կազմում Մխիթարյանը 13 գոլի հեղինակ է դարձել 58 խաղում ՝բոլոր մրցաշարերում: Նրա պայմանագիրն ակումբի հետ սպառվում է 2020-ի ամռանը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |