ՀՀ-ն 88-րդն է Forbes-ի գործարար միջավայրի ամենամյա վարկանիշում

ՀՀ-ն 88-րդն է  Forbes-ի գործարար միջավայրի ամենամյա վարկանիշում

PanARMENIAN.Net - Հայաստանը Forbes ամսագրի գործարար միջավայրի ամենամյա վարկանիշում զբաղեցրել է 88-րդ տեղը 153 երկրի շարքում: Զեկույցի համաձայն՝ Հարավային Կովկասում ՀՀ-ն գրանցել է ամենաբացասական ցուցանիշը:

Վրաստանը վարկանիշում 52-րդն է, իսկ Ադրբեջանը՝70-րդը: Թուրքիան զբաղեցրել է 56-րդ հորիզոնականը, Իրանը՝ 100-րդը:

Վարկանիշը կազմելիս դիտարկվում է երկրում բիզնեսով զբաղվելու 15 նախադրյալ՝ հարկային միջավայր, կոռուպցիոն ռիսկեր, ենթակառուցվածքներ, սեփականության իրավունք, քաղաքական համակարգ, շուկայի հնարավորություններ և այլն:

«Խորհրդային կենտրոնական պլանային տնտեսական համակարգում Հայաստանը զարգացրել էր ժամանակակից արդյունաբերական ուղղությունը՝ քույր հանրապետություններին էներգիայի դիմաց մատակարարելով մեքենաշինական գործիքներ, պահեստամասեր, տեքստիլ: Հայաստանն այժմ ունի առևտրի համար երկու բաց սահման՝ Իրանի և Վրաստանի հետ»,- ասվում է զեկույցում:

ՀՀ -ն բիզնեսով զբաղվելու դյուրինությամբ զիջել էր իր դիրքերը Համաշխարհային բանկի «Գործարարություն 2018» վարկանիշում: 2017-ին երկիրը 47-րդ հորիզոնականում էր՝ 2016-ի 38-ի համեմատ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---