Հայաստանը 9 կետով նահանջել է Doing Business վարկանիշում

Հայաստանը 9 կետով նահանջել է Doing Business վարկանիշում

PanARMENIAN.Net - Հայաստանը բիզնեսով զբաղվելու դյուրինությամբ զիջել է իր դիրքերն աշխարհում: Համաշխարհային բանկի «Գործարարություն 2018. բարեփոխումների իրականացում աշխատատեղերի ստեղծման համար» զեկույցի համաձայն՝ 2017-ին Հայաստանը 47-րդ հորիզոնականում է՝ նախորդ տարվա 38-ի համեմատ:

Զեկույցի համաձայն՝ ԵԱՏՄ երկրների շարքում Հայաստանը նախավերջինն է. Ռուսատանը 35-րդ հորիզոնականում է, Ղազախստան՝ 36, Բելառուսը՝ 38, և Ղրղզստանը՝ 77:

Հայաստանում ավելի հեշտ է զբաղվել բիզբեսով քան Ադրբեջանում, որն այս տարի 57-րդ տեղում է: Վրաստանը՝ 9-րդ տեղով, ընդրգկվել է աշխարհի լավագույն տասնյակում:

Նախկինում հրապարակված վարկանիշի համեմատ անկման պատճառն, ըստ ՀԲ հաղորդագրության, այլ տնտեսությունների գործարարության կարգավորման միջավայրերի նշանակալի բարելավումները, մեթոդաբանական շտկումները և տվյալների վերանայումներն են:

Ըստ զեկույցի, Հայաստանում դյուրացել է էլեկտրաէներգիայի ստացումը՝ միացման ընթացակարգերի համար պարտադրվել են նոր ժամկետներ, կոմունալ ընկերությունում ներդրվել է աշխարհագրական տեղեկությունների նոր համակարգ։ Դյուրացել է գույքի գրանցումը՝ բարելավվել հողերի կառավարման համակարգի վեճերի կարգավորման մեխանիզմները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---