Արտակ Զաքարյան. Դիրքերում ծառայող զինվորներին ավելի դիմացկուն և որակյալ համազգեստ է պետք 8 հունվարի 2018 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Մարտական հերթապահություն իրականացող զինվորների համար, բնականաբար, շատ ավելի ամուր, դիմացկուն և շատ որակյալ համազգեստ է պետք, քան, օրինակ, հրետանավորների կամ ՀՕՊ ծառայությունում ընդգրկված զինծառայողների համար։ Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը կենտրոնական հավաքակայանում՝ նշելով, որ ծառայության վայրն ու բնույթը նույնպես նշանակություն ունեն: «Պաշտպանության նախարարության սևեռուն ուշադրության կենտրոնում է զինվորի հանդերձանքի որակի հարցերը և մենք ամեն ինչ անում ենք, որ յուրաքանչյուր զորակոչ նոր որակի հնարավորություններ բերի մեր զինծառայողների համար»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը: Փոխնախարարը համաձայնել է, որ նախորդ տարիներին եղել են դեպքեր, երբ զինծառայողներն ունեցել են ոչ որակյալ համազգեստ, կիսաճտքավոր կոշիկներ: «Այո, ցավոք, եղել են նման դեպքեր: Այժմ դա մեր անմիջական ուշադրության կենտրոնում է։ Պետք է ասեմ, որ էլի զարգացնելու և լավացնելու տեղ ունենք։ Այս ուղղությամբ պաշտպանության նախարարությունում աշխատանքներ տարվում են»,-ասել է նա: «Փորձում ենք այնպես անել, որ յուրաքանչյուր զինծառայողի ծառայության ընթացքում իրեն հատկացված հանդերձանքը և պարագաներն ունենան առավելագույն բարձր որակ և լինեն հարմար՝ կրելու և օգտագործելու տեսանկյունից»,-հավելել է փոխնախարարը։ Հունվարի 4-ին ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ տեղի ունեցան զինված ուժերի արդիականացման 7-ամյա ծրագրի նախագծի ամփոփիչ քննարկումները, տեղեկանցնում է ՊՆ մամուլի ծառայությունը: Ամփոփիչ քննարկումներից և լրամշակումներից հետո արդիականացման ծրագիրը կներկայացվի Հայաստանի Հանրապետության նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի հաստատմանը: Ընթերցեք նաև.ՊՆ փոխնախարար. ՀՀ ԶՈւ արդիականացման հիմնական խնդիրն առաջիկա տարիների համար է Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |