2018-ի հունվարին ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 9.1%-ով 8 փետրվարի 2018 - 10:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2018-ի հունվարին կազմել է 189 177 մարդ, որը 9.1%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը: 2018 թվականի հունվար ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 178 301 մարդ՝ 5.7%-ով գերազանցելով նախորդ տարվա հունվար ամսվա ցուցանիշը: «Զվարթնոց» օդանավակայանում 2018-ի հունվար ամսին բեռնափոխադրումը կազմել է 892 տոննա ապրանք: Նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը կազմել է 965 տոննա ապրանք: 2018 թվականի հունվարին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 10 876 մարդ: 2016-ի նույն ամսին ուղևորահոսքը կազմել է 4624 մարդ: «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2018 թվականի հունվար ամսին, նախորդ տարվա նույն ամսվա հետ համեմատած, 11%-ով աճ են գրանցել նաև թռիչք-վայրէջքները, հայտնում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը: Փետրվարի 7-ին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ Ուղևորահոսքն ավելացնելու նպատակով պետք է ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը և բյուջետային ավիաընկերություններ ներգրավել: Կառավարության ղեկավարն անհրաժեշտ է համարել փոքր ավիացիայի զարգացումը և հատկապես կարևորել դեպի Մեղրի ավիաչվերթերի գործարկումը՝ հաշվի առնելով ազատ տնտեսական գոտու առկայությունը: «Մենք մի քանի կետերով և ուղղություններով պետք է ունենանք փոքր ավիացիայի զարգացման ծրագիր»,- ասել է վարչապետը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք Չիլիում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր Պատգամավորների պալատը հավանություն է տվել Քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհը․ Փակ են նաև դեպի Սևան և Իրան տանող մայրուղիները Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը փակ է Տիգրանաշենի հատվածում |