ԶԼՄ-ներ. ՀՀ-ում 50 ՄՎտ հզորությամբ մայնինգի կենտրոն կբացվի

ԶԼՄ-ներ. ՀՀ-ում 50 ՄՎտ հզորությամբ մայնինգի կենտրոն կբացվի

PanARMENIAN.Net - Հայաստանի ազատ տնտեսական գոտու տարածքում 50 ՄՎտ հզորությամբ մայնինգի կենտրոն կբացվի: ECOS-M ընկերությունը համաձայնագիր է կնքել Հրազդանի ՋԷԿ-ի հետ, որը էլեկտրաէներգիա կմատակարարի մայնինգի կենտրոնի համար, հայտնում է Sputnik International-ը:

Նշվում է, որ կողմերը նաև պայմանավորվել են հետագայում հզորությունները մինչև 200 ՄՎտ ավելացնելու հնարավորության մասին: Մայնինգի կենտրոնը, որի հիմնական առավելությունները լինելու են էլեկտրաէներգիայի ինքնավար աղբյուրը, կառավարման արդյունավետ համակարգը և արտոնյալ հարկային պայմանները, այժմ շինարարության փուլում է և գործարկվելու է 2018-ի ապրիլին:

ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը շրջանառության մեջ է դրել «Թվային տեխնոլոգիաների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկում է կարգավորել թվային արժույթի մայնինգի ոլորտը։ Ըստ նախաձեռնության հեղինակների, նախագծով առաջարկվող կարգավորումներն առավելագույնս լիբերալ են:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---