ԱԳՆ խոսնակ. Ալիևի խոսքերը նույնիսկ Ադրբեջանում են ծաղրում

ԱԳՆ խոսնակ. Ալիևի խոսքերը նույնիսկ Ադրբեջանում են ծաղրում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի «ադրբեջանցիների պատմական հողեր Երևանն ու Զանգեզուրը հետ բերելու» մասին հայտարարությունները ծաղրանքով են ընդունվում նույնիսկ Ադրբեջանում: PanARMENIAN.Net ին այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

«Նույնիսկ Ադրբեջանում լուրջ չեն վերաբերվում Ալիևի այդ խոսքերին: Եթե հետևենք հատկապես երկրի երիտասարդության արձագանքին, ապա կտեսնենք, որ ուղղակի ծաղրում են, ասում են՝ «Ղարաբաղի խնդիրը չի կարողանում լուծել, Երևանից և Զանգեզուրից է խոսում»», - ասաց Բալայանը:

Նա հավելեց, որ ընդամնեը 100 տարի առաջ աշխարհրի քաղաքական քարտեզի վրա հայտնված Ադրբեջանի տարածքային նկրտումները Հայաստանի նկատմամբ նորություն չեն. Բաքվի ռեժիմի տարբեր ներկայացուցիչներ բազմիցս են հնչեցրել նման հայտարարություններ:

«Ալիևի ելույթը «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարին ընդամենը արտաքին քաղաքական ձախողումները և ներքին սոցիալական խնդիրները կոծկելու միջոց էր»,- եզրափակեց խոսնակը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ սպառնալից ելույթ է ունեցել, այս անգամ «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում, որտեղ հայտարարել է, թե «Երևանն ու Զանգեզուրն ադրբեջանցիների պատմական հողերն են»: Դիմելով ադրբեջանցի երիտասարդներին՝ նա ասել է, թե «չի կարելի մոռանալ պատմական հողերի մասին»:

«Դա պետք է դառնա մեր ապագա գործունեության ուղղությունը, ինչպես և այժմ, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Մեր պատմական հողերն են Երևանի խանությունն ու Զանգեզուր-Գյոյչան»,-ասել է նա:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---