Քաղաքապետ. Արամ Մանուկյանի տունը մեր լիազորության շրջանակից դուրս է13 փետրվարի 2018 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանու նիստում որոշում է կայացվել Երևան քաղաքի Արամի ու Նալբանդյան փողոցի հատվածում տեղադրել Արամ Մանուկյանի հուշարձանը: Հարցի վերաբերյալ ելույթով հանդես է եկել ԵԼՔ խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը՝ հորդորելով վերակառուցեք Արամ Մանուկյանի տունը: Արձագանքել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ նշելով, որ Արամ Մանուկյանի տունը քաղաքապետարանի լիազորությունների մեջ չի մտնում: «Տունը սեփականություն է ու քաղաքապետարանն այդտեղ լիազորություն չունի, եթե մենք նման լիազորություն ունենայինք, համոզված եղեք, որ կվերակառուցեինք», - ասել է Տարոն Մարգարյանը: «Գնացեք, տեսեք՝ հենց Արամ Մանուկյանի տունն ինչ վիճակում է, մենք մեր մեծերի հուշարձանը չենք պահում, բայց պաթոսով նոր հուշարձան ենք բացում, վերակառուցեք Արամ Մանուկյանի տունը, ասում եք մեր Առաջին հանրապետության վարչապետն է, բայց առաջին հանրապետությունը քանդողների փողոցները թողեցիք, Միկոյանի ու Կասյանի փողոցները շարունակում են մնալ»,-ասել է Արայիկ Հարությունյանը: Նա հայտարարել է, որ ԵԼՔ խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին: Երևանի քաղաքապետարանը դեռևս 2017-ին որոշում էր կայացրել՝ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ, Հանրապետության հրապարակի մոտ՝ Արամի և Նալբանդյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում, տեղադրել Առաջին հանրապետության հիմնադիր, Հայ ազգային-ազատագրական պայքարի մասնակից, պետական, հասարակական գործիչ Արամ Մանուկյանի հուշարձան-կոթողը։ Արամ Մանուկյանի արձանի նախագծի՝ համացանցում հայտնված տարբերակը քննադատություների առիթ էր դարձել։ Որոշ քննադատներ պնդում են, որ արձանի համար հարմար տեղ ընտրված չէ, ոմանք էլ վստահ են, որ արձանի տեսքը չի արտացոլում Արամ Մանուկյանի կերպարը։ Ընթերցեք նաև.Մանուկյանի արձանի նախագծերից ՀՅԴ-ն ամենաշատը հավանել է հրապարակված տարբերակը Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |