Փայլան. Ուզում ենք նոր պատրիարք ընտրել14 փետրվարի 2018 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը չի ընդունում Թուրքիայի իշխանությունների կողմից Պոլսոպատրիարքի տեղապահինշանակումը: Թվիթերյան իր միկրոբլոգում անդրադառնալով խնդրին նա գրել է. «Պետությունը պատրիարքարանում հարկադիր կատարողին (նկատի ունի արք. Արամ Աթեշյանին) նշանակելու համար սովորելու արժանի ինտրիգներ կատարեց: Բայց մենք հարկադիր կատարողին չենք ընդունում։ Ցանկանում ենք նոր պատրիարք ընտրել», հայտնում է Panorama.am-ը։ Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ ընտրված արքեպիոսկոպոս Գարեգին Բեքչյանը հրաժեշտի նամակով դիմել է պոսլահայությանը, հայտարարել, որ հեռանալու է Ստամբուլից: Փետրվարի 5-ին Ստամբուլի նահանգապետարանը պատրիարքարան նամակ էր ուղարկել, որով անվավեր էր համարվում պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի ընտրությունը և այդ ընթացքում նրա ընդունած որոշումները, իսկ պատրիարքության ղեկավար էր ճանաչվում Արամ Աթեշյանին: Նամակում ընդգծվում է, որ պատրիարքի ընտրություններ չեն կարող անցկացվել, քանի դեռ ողջ է Մեսրոպ Մութաֆյան պատրիարքը: Փետրվարի 9-ին Պոլսի հայոց պատրիարքարանում գումարված կրոնական ժողովը որոշել էր ընդառաջել պետության պահանջներին և Արամ Աթեշյանին վերականգնել պատրիարքի փոխանորդի պաշտոնում: Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |