Բեքչյանը՝ Պոլսի պատրիարքի տեղապահի ընտրությունների մասին. Ցավալի ինտրիգներ են![]() 14 փետրվարի 2018 - 12:43 AMT PanARMENIAN.Net - 2017 թվականի մարտի 15-ին Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ ընտրված արքեպիոսկոպոս Գարեգին Բեքչյանը հրաժեշտի նամակով դիմել է պոսլահայությանը: Բեքչյանը, նամակում ներկայացնելով պատրիարքի տեղապահի ընտրությունների ընթացքը, նշել է, որ 50 տարի արտասահմանում ապրելուց հետո Թուրքիա վերադառնալու միակ նպատակն է եղել կազմակերպել նոր պատրիարքի ընտրությունը: Բեքչյանը նշել է, որ խորապես սխալվել է՝ կարծելով, թե այս հարցում բարեխղճորեն և հավատքով առաջնորդվելը բավարար կլինի, և եկեղեցին ու ժողովուրդը խորամտությամբ կկարողանան պատրիարքի ընտրություններում հաջողության հասնել, հայտնում է Ermenihaber-y: «Երբ ստանձնեցի տեղապահի պարտականությունները, առերեսվեցի ապշեցուցիչ իրողությունների հետ: Դրանցից ամենակարևոր բացահայտումն այն էր, որ ընտրական գործընթացն առաջին իսկ օրից չէր կարող ընթանալ թափանցիկ, ազնիվ և արդար ընտրական կանոնների համաձայն»,-գրել է արքեպիսկոպոսը՝ ընդգծելով, որ այդ ամենի ցավալի, վիրավորական դրսևորումներն ու օրինակները չի ցանկանում հիշել և հիշեցնել: Նա նշել է, որ երկրորդ տխուր իրողությունն այն է, որ նախկինի համեմատ ներկայումս Ստամբուլում չափազանց նվազել է ուժեղ կամքի տեր, համայնքի պատմության և արժեքներին քաջատեղյակ հոգևորականների ու աշխարհականների թիվը: «Այն, ինչ կատարվեց, վերջին մեկ օրվա գործ չէ: Արդյունքը, որի թիրախում կարծես թե ես եմ, իրականում նպատակաուղղված է 85-րդ պատրիարքի ընտրությունները տապալելուն և բավականին երկար ու մշակված արշավի հետևանք է: Տխրեցնող, ցավալի ինտրիգներ են հյուսվել, որոնք անասելի չափերի են հասել»,-ասվում է նամակում: Բեքչյանը հայտնել է, որ ստեղծված իրավիճակում որոշել է կարճ ժամանակով հեռանալ Ստամբուլից, ինչը անում է հակառակ իր ցանկության: Նա նշել է, որ համայնքի ներսում որևէ պատրվակով նոր ցնցումներ չպետք է թույլ տալ: Այդ իսկ պատճառով իր ներկայությամբ համայնքին և ղեկավարներին ապագա քայլերում չկաշկանդելու համար որոշել է հեռանալ Ստամբուլից: Փետրվարի 5-ին Ստամբուլի նահանգապետարանը պատրիարքարան նամակ էր ուղարկել, որով անվավեր էր համարվում պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի ընտրությունը և այդ ընթացքում նրա ընդունած որոշումները, իսկ պատրիարքության ղեկավար էր ճանաչվում Արամ Աթեշյանին: Նամակում ընդգծվում է, որ պատրիարքի ընտրություններ չեն կարող անցկացվել, քանի դեռ ողջ է Մեսրոպ Մութաֆյան պատրիարքը: Փետրվարի 9-ին Պոլսի հայոց պատրիարքարանում գումարված կրոնական ժողովը որոշել էր ընդառաջել պետության պահանջներին և Արամ Աթեշյանին վերականգնել պատրիարքի փոխանորդի պաշտոնում: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |