ԱԳՆ. Սիրիայում ԱՄՆ-ի ավիահարվածներից հայաստանցիներ չեն տուժել

ԱԳՆ. Սիրիայում ԱՄՆ-ի ավիահարվածներից հայաստանցիներ չեն տուժել

PanARMENIAN.Net - Փետրվարի 7-ին ԱՄՆ գլխավորած կոալիցիան ավիահարվածներ է հասցրել ռազմավարական նշանակություն ունեցող սիրիական Դեր Զոր քաղաքում տեղակայված Դամասկոսի ուժերին:

Փետրվարի 20-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որտեղ նշվում էր, որ Սիրիայում վերջերս տեղի ունեցած մարտական բախման ժամանակ, որին ՌԴ զինծառայողներ չեն մասնակցել և չեն կիրառվել հաստիքային տեխնիկական միջոցներ, զոհվել են ՌԴ և ԱՊՀ քաղաքացիներ: ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեց, որ այդ բախումներում ՀՀ քաղաքացիներ չեն տուժել:

«Սիրիայում ՀՀ դեսպանության տեղեկատվության համաձայն, հիշատակված բախման հետևանքով ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չեն տուժել», - նշել է ԱԳՆ խոսնակը:

ԶԼՄ-ներում և սոցցանցերում քննարկվում է Սիրիայում միջազգային կոալիցիայի ավիահարվածից զոհված ռուս պայմանագրայինների թիվը, որոնք գործել են մասնավոր կազմակերպության կազմում: Փետրվարի 15-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան առաջին անգամ խոստովանեց ռուս վարձկանների սպանության փաստը Սիրիայում, անվանելով 5 մարդու անուն:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ մասնավոր զինվորական «Վագներ» ըկերությունից ռուս վարձկանը պատմել է, որ Սիրիայի Դեր Զորում միջազգային կոալիցիայի ավիահարվածի հետևանքով փետրվարի 7-ին ՌԴ և Ուկրաինայի 50 քաղաքացի է զոհվել, գրել է «Վեդոմոստին»: Ըստ պարբերականի զրուցակցի, հարվածից անմիջապես հետո հայտնի էր 23 զոհի, իսկ մի քանի օր անց՝ 50 զոհվածի մասին: Վիրավորվել է 70 մարդ:

Ընթերցեք նաև. Արյուն և ավազ (վիդեո). Ինչ պատահեց «Վագներ ՄԶԿ»-ին Դեր Զորի մատույցներում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---